Հայության ամենամեծ գործը իրականությունը ցույց տալն է․ Բրազիլիայի հայ համայնքը աջակցում է Արցախին

Լուրեր

28.08.2026 | 16:58
Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել
28.08.2026 | 16:46
Գարեգին 2-րդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 16:44
ԱՄՆ-ը բանակցում է Վենեսուելայի նավթահանքերը մինչև 100 տարի ժամկետով վարձակալելու շուրջ․ Bloomberg
28.08.2026 | 16:36
Ադրբեջանի տարածքով 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի կուղարկվի Հայաստան
28.08.2026 | 16:28
Էդուարդ Սպերցյան. «Շարունակում ենք առաջ շարժվել և ցուցադրել մեր առավելագույնը»
28.08.2026 | 16:20
Գյումրիում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը
28.08.2026 | 16:08
Մհեր Գրիգորյանն ու ԵՏՀ նախարարը քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական խոչընդոտների վերացումը
28.08.2026 | 15:55
Ալեքսեյ Արեստովիչը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
28.08.2026 | 15:46
«Մուլտի Տաբակ»-ը վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 338 մլն դրամի վնասը
28.08.2026 | 15:38
Վերանշանակվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն ու պետական արարողակարգի ծառայության պետը
28.08.2026 | 15:32
«Արարատ-Արմենիան» կխաղա նաև «Միլանի» դեմ․ հայտնի են Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքները
28.08.2026 | 15:27
Զելենսկին հայտնել է Էնգելսում ռմբակոծիչի հարվածելու մասին
28.08.2026 | 15:19
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ
28.08.2026 | 15:10
Քոչարյանի վերաբերյալ գործը ՀԿԿ է ստացվել 2024-ին // ԱԲ գործիքները հասանելի կդառնան կրթական համակարգում․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 15:02
Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Շուրջ 12 հազար կմ այն կողմ՝ հեռավոր Բրազիլիայում, հայերը կանգնած են Հայաստանի և Արցախի հայրենակիցների կողքին։ Ցույցեր ու երթեր են կազմակերպում, ակտիվ քարոզչական աշխատանք են տանում սոցիալական հարթակներում և դրանցից դուրս՝  ներկայացնելու իրականությունը Արցախում տիրող իրավիճակի մասին։

 

«Ունեինք 150-200 մասնակից Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Կարողացանք գեղեցիկ ցույց կազմակարպել 2-3 օրում։ Փորձում ենք միշտ մեր ցույցերը այնպես կազմակերպել, որ ագրեսիա ցույց չտանք, որպեսզի մարդիկ չկարծեն՝  մենք ագրեսիվ ենք։ Միշտ ասում ենք, որ մենք հաղթելու ենք մեր մշակույթով, և փաստում ենք, որ նրանց ծրագիրը չի ստացվի»,-«Հայերն Այսօրի» հետ զրույցում ասաց Բրազիլիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Վարդինե Բոհջալյան-Քալայջյանը։

 

Անցած կիրակի մեքենաներով երթ են կազմակերպել։ Ակնկալվող 150 մեքենայի փոխարեն 450-ն է միացել երթին։ Մասնակիցները 3 ժամով քաղաքի բոլոր գլխավոր պողոտաները փակել էին։

 

«Ոստիկանությանը խնդրել էինք, որ մեզ պարզապես ճանապարհով ուղղորդի։ Չէինք ուզում քաղաքում որևէ խնդիր ստեղծել, ուզում էինք՝ մարդիկ տեսնեին, որ մենք լավ կազմակերպված ժողովուրդ ենք։ Շատ զորավոր էներգիա կարողացանք ստեղծել»,- պատմեց նա։

 

Վարդինե Բոհջալյան-Քալայջյանի խոսքով՝ այժմ ավելի քան երբևէ հայերը պետք է իրենց ուժը ցույց տան միասնականությամբ։

 

«Մեր ամենամեծ գործը իրականությունը ցույց տալն է։ Մենք հայերս քիչ ենք, թեկուզ այն 3 մլն-ը, որ Հայաստանում է, բայց հիմա ավելի, քան երբևէ, մեր ուժը ցույց ենք տալիս մեր միությամբ։ Ուրախանում եմ, որ տեսնում եմ, ասենք, Եվրոպայում ճանապարհներ են փակում։ Նայում եմ, ասում եմ՝ մենք կանք, և ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել։ Ունենք գեղեցիկ հայրենիք, որին բոլորս պետք է օգնենք, որովհետև հակառակ դեպքում, չունենք իրավունք ասելու, որ մենք հայ ենք»,-հավելեց Բրազիլիայի Հայ դատի ներկայացուցիչը։

 

Նա տեղեկացրեց, որ երկրում բոլոր հայկական կազմակերպությունները աշխատում են կատարել նվիրատվություններ՝ ի նպաստ Արցախի բարեկեցության»։