Այս օրերին Շուշի-Բերձոր հատվածը կտրելու 2-3 փորձ է եղել, որոնք տապալվել են, բայց վտանգը մեծ է. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
-Շուշիի մասին Արցախի նախագահի հայտարարությունը սոցցանցերում տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Շուշին ռազմավարական առումով ինչպիսի՞ նշանակություն ունի, գիտենք, որ այդքան էլ հեշտ չէ Շուշիին տիրանալը:

-Շուշիի ռազմական նշանակությունը շատ մեծ է: Եթե անգամ որպես բնակավայր այդքան մեծ նշանակություն չունենա, նույնիսկ զուտ գաղափարական, արժեքային և քարոզչական նշանակությունը մեծ է: Շուշին Ստեփանակերտ տանող ճանապարհին վերահսկող դիրք ունի: Հետևաբար իրենք էլ են փորձում դա անել: Սա չեմ ասում, որ ամփոփիչ, էյֆորիկ տրամադրություններ ունենանք, բայց ասեմ, որ դեպի Շուշի ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են: Բայց ասել, որ հակառակորդը նորից չի փորձելու, ուժ չի կուտակելու և այլ ելքեր չի փնտրելու՝ թեկուզ շրջանցող, դա այդպես չէ: Վերջին 10 օրվա ընթացքում Շուշի-Բերձոր ճանապարհի հատվածը կտրելու 2-3 փորձ է եղել, որոնք տապալվել են, մեր ստորաբաժանումներին հաջողվել է թեկուզ անտառներում, նեղ ձորակներում, բարձունքներում հետ մղել դիվերսանտներին՝ մեծ կորուստներ պատճառելով, բայց հակառակորդը թույլ չէ, մեծ ներուժ ունի, փոքրաթիվ չէ և գիտենք՝ ահաբեկչական և ոչ ահաբեկչական կազմակերպությունների օգնությունը շատ մեծ է:

-Վտանգավորության ինչպիսի՞ աստիճան է պահպանվում Շուշիի հարակից գյուղերի հատվածում:

-Մեծ է վտանգը: Այս պահին էլ կարող է իրավիճակ փոխվել, օրինակ՝ Չանախչի գյուղի ուղղությամբ մարտեր են ընթանում, կարող է ընթացքը փոխվել, բայց վտանգը փոքր չէ:

Ռոբերտ Անանյան: