Շուշիին հարակից գյուղերից մաքրվել են դիվերսանտները, և նրանց բազան ոչնչացվել է․ Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
22.05.2026 | 19:11
Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:06
IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ
22.05.2026 | 19:00
Փաշինյանը բռնագաղթած արցախցուն ասաց՝ ինչո՞ւ չես մեռել․ հարց եմ տալիս՝ Ալիևը քեզ նսեմացրեց, ինչո՞ւ ինքնասպան չեղար․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:50
Վարչական շրջանի ղեկավարին կհարցնեք. Ավինյանը` Նոր Նորքի փոսերը լցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:42
«Ստեղ դվայնոյ են տալի․ «Մեր ձևով»-ից դուրս եկա, ԲՀԿ մտա»․ նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:30
Երկրորդ ֆուտբոլիստը, որը հաղթում է երեք եվրագավաթներում
22.05.2026 | 18:23
Քոչարյանը հրճվում է. ունեմ կասկածներ` այնպես են անում, որ հայ արտադրողները խնդիրներ ունենան ՌԴ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:19
Ազդանշան է առաջնահերթությունների մասին. Օվերչուկը` ԵՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու մասին
22.05.2026 | 18:10
Պետդումայի խոսնակը ՀՀ-ին մեղադրել է «ոչ բարեկամական» դիրքորոշման համար // «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներ են ձերբակալվել. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի զրույցը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, այսօր դուք հայտնեցիք, որ հարավում ինտենսիվ մարտեր են ընթանում, և վերջին օրերին հայտնում եք, որ ավելի շատ տեղային նշանակության մարտեր են տեղի ունենում: Ինչպե՞ս են համադրվում ինտենսիվ և տեղային նշանակության բառերը, արդյո՞ք դրանք բոլորովին այլ նշանակություն ունեն:

-Համեմատաբար այսօր, այո, ինտենսիվությունը մի փոքր բարձրացել է հարավային ուղղությամբ, Արաքսից հյուսիս ընկնող հատվածի մասին է խոսքը, բայց մարտերը ամբողջ ճակատի լայնքով չեն, այսինքն՝ համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ: Մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտեր ընթանում, անցած օրերին այդպես չէր: Կիրառվում է հրետանի, հետևակ զրահատեխնիկա և այլն: Դեռ երեկ երեկոյան էին ինչ-որ բաներ սկսվել, այսօր ավելի ինտենսիվ են դարձել: Հյուսիսում էլ վաղ առավոտյան՝ մոտավորապես ժամը 4-ի կողմերը հարձակում էին սկսել՝ հրետանային պատրաստվածությունից հետո, բայց կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել՝ թողնելով տասնյակ դիակներ: Գիշերը Քարինտակից արևելք գտնվող գյուղերում մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները, ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստ, որ փորձել էին կառուցել դիվերսանտները, և մեր հրետանու կրակից այրվել է դա, նույնիսկ այդ կրակը Ստեփանակերտում են տեսել:

-Հրապարակված կրակի կադրերը ադրբեջանական դիվերսանտների բազայի ոչնչացմա՞ն կադրերն էին:

– Այո, դիվերսանտների բազայի ոչնչացման կադրերն էին, բայց դիվերսանտները շատ են, տարբեր գյուղերի ուղղությամբ տարբեր խմբեր են՝ տարբեր առաջադրանքներով, տարբեր ակտիվությամբ: Այդ ամբողջ երկարությամբ՝ Հադրութից սկսած՝ Ջիվանի, Շեխեր գյուղերի պարագծով ուղիղ մինչև Շուշի և հարակից գյուղերի ուղղությամբ հիմնականում անտառային զանգված է, այդ գյուղերի և անտառների ուղղությամբ մարտերը գիշերը ինտենսիվացել են և հիմա էլ շարունակվում են:

-Ինտենսիվ այդ հարձակումները անմիջապես հայկական դիրքերի տարածքների՞ ուղղությամբ են:

-Անտառային մասում կռիվներն ուրիշ բնույթ ունեն, այնտեղ դիրքեր չեն լինում: Այնտեղ դիվերսիոն խմբերի հայտանբերում ու ոչնչացում է տեղի ունենում, հաճախ բախում է լինում, հաճախ բախում չի լինում, դիմում են փախուստի, լինում է նաև այնպես, որ բախում և փախուստ չի լինում, մեր ստորաբաժանումները հայտանբերում են դիվերսիոն խումբ, կոորդինատները փոխանցում են հրետանուն և հրետանին հարվածում է:

-Ինչո՞վ են ատնտառները գրավում ադրբեջանցի դիվերսանտներին:

-Բաց ճակատում դժվար է առաջ գալը, մեր ստորաբաժանումները բաց ճակատում կանգնած են: Օրեր շարունակ նրանք փորձեցին Ֆիզուլիի ուղղությամբ դեպի Մարտունի ճեղքել, չկարողացան, դրանից հետո պարզ է, ուղիղ առճակատման չեն ուզում գնալ, փորձում են փոքր խմբերով շրջանցելով՝ հասնել հաջողության: Դրանում կա ինչպես քաղաքական փիարի, այնպես էլ ռազմական նշանակություն, ռազմական նշանակությունն այն է, որ ուզում են խուճապ տարածել, բնակչությանը հանել, մեր փոքր խմբերին վնասել, կապուղիները կտրել, որովհետև այնտեղ գլխավոր ճանապարհ կա, փորձում են կապուղին կտրել, և դա լուրջ վնաս կպատճառի:

-Նաև զինտեխնիկա՞ վնասել:

-Այդ հատվածում զինտեխնիկայի կուտակում չկա: Եվ կա,իհարկե, քաղաքական նպատակը, Ալիևը ամեն կերպ ձգտում է դրոշ դնել բնակավայրերում, այս դեպքում արդեն Շուշին է կամ Շուշիի հարակից բնակավայրերը, և պարզ է, որ դա այլ հնչեղություն կստանա, ձգտում են գնալ դրան:

Ռոբերտ Անանյան