Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Քաղաքականություն
30.10.2020 | 16:16ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու Եվրոպայում ահաբեկչական գործողությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ Ղարաբաղում իրավիճակի զարգացման շեշտադրմամբ։ Նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել նախօրեին Եվրոպայում ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։ Խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն քննադատել են ահաբեկչությունը՝ դրա ցանկացած դրսևորմամբ»,- նշել է Պեսկովը։
Տաթև Ֆռանգյան