Արցախի գիշերօթիկներից ու խնամքի կենտրոններից իրականացրել ենք շահառուների տեղափոխում․ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում համակարգում է արցախցի մեր հայրենակիցների առջև ծառացած սոցիալական բնույթի խնդիրների գործընթացը, մասնավորապես ժամանակավոր կացարանի ապահովումը, այդ թվում նաև հագուստի և սննդի:Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը:

Նրա խոսքով` գործընթացներն ավելի համակարգված իրականացնելու նպատակով Հայորդաց տանը ստեղծվել է ժամանակավոր կայանման կետ. « Նպատակն այն է, որ արցախցի մեր հայրենակիցները, ովքեր ժամանում են ՀՀ, չունեն հյուրընկալող ընտանիք կամ չունեն բնակման վայր, կարող են մոտենալ կայանման տեղ և այնտեղից կուղղորդվեն իրենց ժամանակավոր կացարանների վայրեր»:

«Նախարարության կողմից ռազմական դրություն հայտարարելուց սկսած գործարկվել է 114 թեժ գիծը 24 ժամյա գրաֆիկով: Նախարարության կողմից իրականացված աշխատանքներից կարևորում եմ այն, որ մեր գործընկեր նախարարության հետ իրականացրել ենք Արցախի գիշերօթիկներից և տարեցների խնամքի կենտորններից շահառուների տեղափոխում և նրանց տեղավորումը համապատասխան հաստատություններում, ինչպես նաև խնամքի կենտրոններում:

Կարևոր է ռազմական դրության պայաններում սոցիալական ծառայությունների ընթացքի  ապահովումը: Արցախի այն քաղաքացիները, ովքեր բժշկասոցիալակայն փորձաքննություն պետք է անցնեին ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, այդ հատվածը երկարաձգվել է մինչև 2021 թվականի հունվարի 15-ը: Պետք է նշեմ, որ կատարվում են թոշակների և նպաստների վճարում հոկտեմբեր ամսվանից սկսած, այսինքն Արցախի քաղաքացիները իրենց անձը հաստատող փաստաթղթերով կարող են մոտենալ ժամանակավոր իրենց կացարանի փոստային բաժանմունք և կստանան իրենց կենսաթոշակը»,- նշեց Ստեփանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: