Ադրբեջանի զորքի հարվածային ներուժի 60%-ը ոչնչացված է․ այլևս չեն կարող առաջ գալ․ Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
18.11.2024 | 17:22
Ջրանջատում Արմավիրի մարզում
18.11.2024 | 17:10
Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին
18.11.2024 | 16:59
Պե՛տք չէ Երևանը դարձնել շինարարական պոլիգոն. Սիլվա Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:48
Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը
Բոլորը

Factor.amհարցազրույցը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ

Այսօր Ժնևում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հանդիպումը, սակայն այն հետաձգվել է, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության՝ հանդիպումը կկայանա վաղը: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետ կարող է կապված լինել այս ձգձգումը:

– Բացարձակապես տեղյակ չեմ: Այդ հանդիպումից որևէ ակնկալիք ունենալ պետք չէ, դա ավելի շատ քարոզչական հանդիպում է, որովհետև Ալիևը հստակ հայտարարեց, թե ինչ պահանջներ է դնելու այնտեղ՝ Լաչինից, Քելբաջարից և Աղդամի շրջանի մի մասից հայկական զորքերի անհապաղ դուրսբերում։ Դա նշանակում է կապիտուլյացիա, բնականաբար՝ հայկական կողմը դա չի ընդունելու, և Ալիևը դա գիտի: Այսինքն՝ այս հանդիպումն իրենց կողմից ուղղակի քարոզչական քայլ է՝ աշխարհին ցույց տալու համար, որ տեսեք՝ մենք չենք հրաժարվում հանդիպումից: Մենք էլ պետք է ճիշտ նույն ձևով այդ «բանակցություններն» օգտագործենք քարոզչական նպատակով՝ ցույց տալու համար, որ այդ ռազմական հանցագործների հետ իրականում այս պահին բանակցելու բան չկա, որովհետև նրանց նպատակն Արցախը բնաջնջելն է:

– Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել հայ զինծառայողների դիակներ և մեկ քաղաքացիական անձի, բայց հրաժարվում է ընդունել իրենց զինծառայողների դիակները: Ի՞նչ եք կարծում, թեկուզ բանակցային բուն բովանդակությանն անդրադարձ չկատարվի, բայց, ի վերջո, հումանիտար հրադադար կարո՞ղ է տեղի ունենալ, թե՞ այդ մասին էլ պետք է մոռանալ, քանի որ արդեն 3 անգամ հրադադարը տապալվել է:

– Իհարկե՝ հումանիտար հրադադարը պետք է: Մենք հասկանում ենք, թե ինչու Ադրբեջանը չի ուզում իր դիակները, որովհետև այնտեղ քաղաքական մեծ աղմուկ կբարձրանա, քանի որ մինչև հիմա իրենց զոհերի մասին ոչ մի տվյալ չեն հայտնել, այնտեղ հաղթողական, շքերթային տրամադրություններ են, և մի քանի հազար դիակների դուրսբերումը (հայտարարվել է 6 հազարից ավելի դիակների մասին) այնտեղ ուղղակի ներքաղաքական պայթյուն կառաջացնի: Դրա համար մեզ հումանիտար հրադադար պետք է, իսկ իրենք ամեն կերպ խուսափելու են դրանից, առավել ևս՝ խուսափելու են միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ ԿԽՄԿ-ի մասնակցությամբ դիակների փոխանակումից:

– Ինչո՞ւ:

– Որովհետև, մեծ հավանականությամբ, այնտեղ կան նաև վարձկան ահաբեկիչների դիակներ, և չի բացառվում, որ նաև թուրքական հատուկջոկատայինների դիակներ, և պաշտոնապես դրանց արձանագրումը մեծ հնչեղություն կստանա ամբողջ աշխարհում:

– Դուք հիշեցրիք Ժնևյան բանակցություններից Ալիևի պահանջի կամ ակնկալիքի մասին: Ըստ փորձագետների՝ Ալիևը տապալել է իր ռազմավարական նախնական ծրագիրը, բազմիցս հայտարարել էր, որ 5 կամ 7 օրում կկարողանան գրավել Արցախը և այնտեղ ոչ մի հայ չի մնա, և հիմա Ալիևը հետևյալն է ասում. «Հիմնարար սկզբունքների առաջին փուլը գրեթե ավարտել ենք, և եթե Ժնևում հայկական կողմն իր հավատարմությունը հայտնի հիմնարար սկզբունքներին, արդեն անմիջապես կխոսենք Լաչինի, Քելբաջարի և մասամբ Աղդամի շրջաններն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին, և եթե պայմանավորվենք քաղաքական կարգավորման շուրջ, ապա հայկական զորքերը պետք է անմիջապես դուրս բերվեն այդ շրջաններից»: Դուք ասացիք, որ Ալիևի այս օրակարգը հայկական կողմի համար ընդունելի չէ, իսկ ինչո՞ւ է նման օրակարգ առաջ քաշվում ռազմական գործողությունների ներկա փուլում:

– Ադրբեջանը հրադադար չի ուզում, նրանք համարում են, որ հաղթում են և պետք է հանդես գան հաղթողի դիրքերից ու հավատում են, որ պետք է ստանան ամեն ինչ միանգամից, որովհետև Ալիևն այս խաղասեղանին հսկայական խաղադրույք է արել. Ալիևը վաճառքի է հանել իր երկրի ինքնիշխանությունը, դրա դիմաց ստացել է թուրքական զենք ու Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված վարձկաններ, որպեսզի հաղթի և, այդպիսով, կորցրել է որպես ինքնիշխան երկիր իր իմիջը: Ալիևը կիսատ թողնել չի կարող, բայց նաև չի կարող առաջ գնալ:

Ինչո՞ւ չի կարող:

– Նախ՝ որովհետև իրենց բանակի հարվածային ներուժի, տարբեր գնահատականներով՝ 60-65 տոկոսով ոչնչացված է, երկրորդ՝ հարթավայրային հատվածը վերջացել է, երրորդ՝ եղանակային պայմանները՝ անձրևներ են սպասվում, դիմացը ձմեռ է, և ԱԹՍ-ները չեն կարող աշխատել: Տարբեր գործոններ հաշվի առնելով՝ եկել է պահը, երբ Ադրբեջանը այլևս չի կարող առաջ գնալ, հետ գնալ ևս չի կարող: Հիմա մեզ մարդասիրական հրադադարը շատ պետք է, բայց երկարատև հրադադարն այս պահին մեզ համար անընդունելի է, որովհետև շփման գծի այսօրվա կոնֆիգուրացիայի հետ մենք համակերպվել չենք կարող, և այդ մասին պաշտոնապես էլ ասվեց, որ սա մենք թույլ տալ չենք կարող: Այսինքն՝ մենք եկել, հասել ենք մի կետի, որից հետո փոփոխություններն օբյեկտիվորեն կարող են լինել միայն մեր օգտին, որովհետև սա նման է սեղմված զսպանակի, և մեր զսպանակը մինչև վերջ սեղմված է:

Մենք հույս ունենք, որ հետագա փոփոխությունները կարող են լինել մե՞ր օգտին՝ ռազմական առումով:

– Հետագայում կա՛մ փոփոխություններ չեն լինի, կա՛մ կլինեն մեր օգտին։ Մենք տեսնում ենք, որ նաև միջազգային հանրության վերաբերմունքն է փոխվում, մեկ ամսվա մեր համազգային ջանքերն արդյունք տվեցին: Ահաբեկիչներ, Թուրքիայի մասնակցություն․․․ մենք տեսնում ենք, որ աշխարհը Թուրքիային սկսել է ընկալել որպես չարիքի առանցք, և հակաթուրքական կոալիցիա է ձևավորվում, բայց դա արագ չի լինի: Եվ դրա համար մենք արագ հաղթանակի ակնկալիք ունենալ չենք կարող, պետք է դիմանալ, մոտեցնել բեկումնային պահը։ Ինչքան դիմանանք, այնքան իրավիճակը փոխվելու է մեր օգտին: Հիմա ամենածանր պահն է, պետք է կարողանանք հաղթահարել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան