Genocide Watch-ը զգուշացնում է Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանության մեծ սպառնալիքի մասին

Լուրեր

04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Բոլորը

Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Ադրբեջանին «շնորհվել» է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները։

Նշվում է, որ այս որշման համար հիմք է հանդիսացել Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ նախկին ցեղասպանությունների ժխտումը, ատելության խոսքի տարածումն ու Արցախում քաղաքացիական բնակչության թիրախավորումը, գրում է Forbes-ը։

Զեկույցում նաև նշվում  է, որ Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով Թուրքիայի ու Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքերն ընդդեմ Արցախի քաղաքացիական բնակչության, խախտում են Ժնևի կոնվենցիան ու  հանցագործություն են գործում։

Զեկույցում նշվում է 1918 թվականին Ադրբեջանի ժողովրդավարական Հանարապետության կողմից Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի նահանգներում հայ բնակչության համակարգված բնաջնջման մասին, որը շարունակությունն էր 1915 թ Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությանն ու տեղահանություններին։ Նշվում է նաև Բաքվի ջարդերի մասին, որտեղ ադրբեջանցիները սպանեցին առնվազն 15,000 հայ քաղաքացիական բնակչություն, ինչպես նաև 1919-1920 թթ Շուշի ու Խայբալիքենդ քաղաքներում շուրջ 1000 հայի սպանության մասին։

Զեկույցում նաև  ընդգծվում է, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի  ագրեսիան խախտում է նաև  մարտ ամսվա կեսերին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝  համավարակի պատճառով գլոբալ հրադադարի մասին կոչերը։

Տեղեկացվում է, որ Լեռնային Ղարաբաղում Amnesty International- ի ճգնաժամային արձագանքման փորձագետները «հայտնաբերել են իսրայելական արտադրության M095 DPICM կասետային զինամթերք, որոնք, պարզվում է , օգտագործվել են ադրբեջանական ուժերի կողմից»:

Տաթև Ֆռանգյան