Թիրախում առաջին հերթին արժեքներն են․ պետության պարտավորությունն է պաշտպանել իրավապաշտպան հանրույթներին․ Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թիրախում առաջին հերթին արժեքներն են: «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մեր թշնամին մեկն է և նա սահմանից այն կողմ է, սակայն թիրախավորումներ են տեղի ունենում նաև երկրի ներսում:

«Պատերազմը այն փոթորիկն է, որը սկսում է խարխլել արժեքները, մարդիկ սկսում են կասկածել, սոցցանցերում հուսահատված գրառումներ են արվում՝ կապված եվրոպական արժեքների, մարդու իրավունքների հետ, տարբեր  հանրային հուզումներ կան խնդիրների վերաբերյալ. պատերազմը, այո՛, լուրջ սթրես է: Խաղաղության իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է, և պատերազմը առաջին սպառնալիք է այդ իրավունքի դեմ»,- ասաց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ արժեքների վերաբերյալ կասկածներն ու թիրախավորումը արտահայտվում է տարբեր մակարդակում՝ անհատական, հանրույթների և լրատվամիջոցների մակարդակում:

«Լրատվամիջոցն ունի պարտավորություն և պատասխանատվություն հասարակության առջև, թե ինչ տեղեկատվություն կամ տեսակետ է հասցնում իր խողովակներով: Խոսքի ազատության շղարշի տակ լրատվամիջոցը ակնհայտ ատելության խոսք է հնչեցնում, թիրախավորում կոնկրետ արժեքներ և իրենց առջև խնդիրներ դրած իրավապաշտպաններին»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով նաև, որ պետության պարտավորությունն է պաշտպանել իրավապաշտպան հանրույթներին, սակայն այդ պարտավորությունը չի կատարվում:

Մանրամասները՝ տեսանյութում: