Մինչ Թուրքիան «մկաններն էր մարզում» Կովկասում, Մոսկվան հարվածեց Անկարային Իդլիբում․ Aljazeera

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

Ռուսաստանն ու Թուրքիան նույն մետաղադրամի երկու կողմերն են․ երկուսն էլ ներգրավված են Լիբիայում, Կովկասում ու Սիրիայում ամենանշանակալից հակամարտություններում։ Նրանք շարունակում են թշնամանքը՝ աջակցելով հակադիր կողմերին՝ հուսալով ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը ու քաղաքական առավելությունները Միջերկրական ծովում ու Մերձավոր Արևելքում, գրում է Al Jazeera-ն։

Հրապարակման մեջ նշվում է, որ կողմերը մեծամասամբ միջնորդավորված պատերազմներ են վարում միմյանց դեմ, նրանց հազվադեպ կարելի է տեսնել դեմ առ դեմ, սակայն հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի կողմից մահաբեր հարվածների արդյունքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի աջակցությունը վայելող տասնյակ զինյալների ոչնչացումը զգալի լարվածության նշան է։

Վերլուծաբանները կարծում են, որ Իդլիբ նահանգում Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ամենախոշոր զինված խմբավորման ճամբարների վրա օդային հարձակումը Մոսկվայի կողմից «ուղերձ» էր Անկարային։

«Դա ոչ այնքան Ռուսաստանի կողմից Սիրիայի ընդդիմության վրա հարձակում էր, որքան անմիջական հարված և ուղերձ Թուրքիային»,- Al Jazeera-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱՄՆ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Չարլզ Լիսթերը։

Իսկ թուրք վերլուծաբան Սեմիհ Իդիզը համաձայն է այն տեսակետի հետ, որ ռուսական ավիահարվածների պարագայում կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրանք տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Անկարան «մկաններն է մարզում» Մերձավոր Արևելքում ու Կովկասում։

«Հայ-ադրբեջանական վեճն առանձնահատուկ զգայուն հարց է Ռուսաստանի համար, քանի որ այն տեղի է ունենում տարածաշրջանում, որը Մոսկվան համարում է իր հետնաբակն ու ազդեցության գոտին»,- ասել է Իդիզը։

Տաթև Ֆռանգյան