Հրաման չկատարողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
27.10.2020 | 21:22«Խնդիրների լուծման համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում և կարգապահության: Ռազմական դրության, առավել ևս մարտական դրության պայմաններում պիտի գործի հրամաննները անվերապահորեն և առանց քննարկման կատարելու տրամաբանությունը:
Հրամանները չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության և հանրային արգահատանքի: Որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում»,- իր ուղերձում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: