Չեմ կարծում, որ Հայաստանի վրա լայնածավալ և լուրջ հարձակումը հնարավոր է․ Ալեքսանդր Իսկանդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ

– Պարո՛ն Իսկանդարյան, ադրբեջանական կողմն այսօր Հայաստանի հարավային՝ Իրանի հետ սահմանակից ուղեկալն է հրետակոծել, մեր զինուժն էլ պատասխան գործողություն է ձեռնարկել։ Արդեն անմիջականորեն Հայաստանի տարածքում թուրք-ադրբեջանական լայծավալ գործողություններ կանխատեսո՞ւմ եք։

– Սա առաջին հարվածը չէ հենց Հայաստանի տարածքի ուղղությամբ, նման բան տեղի ունեցավ պատերազմի սկզբում՝ Վարդենիսի, Կապանի ուղղությամբ, մեկ անգամ անօդաչուն գրեթե Երևան հասավ։ Ես կարծում եմ, որ նման բան ժամանակ առ ժամանակ կարող է պատահել, բայց որ լայնածավալ և լուրջ հարձակում կլինի Հայաստանի վրա, չեմ կարծում, քանի որ այս պատերազմը պահպանում է իր կոնվենցիոնալությունը։ Ռուսաստանի կողմից բավական ոչ երկիմաստ ասվեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ոչ։ Եվ, դա, ամեն դեպքում, հաշվի է առնվում։

– Այս ընթացքում պարբերաբար Իրանի տարածքում արկեր են ընկնում, հրթիռներ, նույնիսկ ԱԹՍ։ Եվ ամեն անգամ Թեհրանը բավական կոշտ է արձագանքում։ Այս ամենից հետո ադրբեջանական կողմն ինչո՞ւ ավելի զգուշավոր չի լինում։ Սա կարո՞ղ ենք սադրանք համարել՝ Իրանին այս գործողություններում ներգրավելու նպատակով։

– Ես չէի ասի, որ Իրանի արձագանքը կոշտ է։ Այն, իհարկե, կոշտ է, բայց միայն խոսքի, հայտարարությունների մակարդակով։ Սակայն իրանական քաղաքականությունը սովորաբար շատ դանդաղ է, նրանք արձագանքում են տեղի ունեցածին, ոչ թե գնացքի առջևից են վազում։ Իրենց սահմանների մոտ պատերազմ է, հասկանալի է, որ քիչ հաճելի բան կա։ հասկանալի է, որ ինչ-որ միջոցներ են ձեռնարկվում՝ ԶՈՒ-ի որոշ ստորաբաժանումներ մարտական պատրաստվածության են բերվում։ Կարծում եմ՝ Իրանը հասկանում է՝ ինչ է կատարվում, ուշադիր հետևում է տեղի ունեցող իրադարձություններին, և Թեհրանին չի կարող դուր գալ այն, ինչ տեղի է ունենում։ Ընդ որում՝ ոչ միայն պատահաբար իր տարածքում հայտնված արկերը կամ անօդաչուները, այլ նաև Թուրքիայի ակնհայտ միջամտությունը։ Թուրքիայի ուղղակի միջամտություն երբեք չի եղել։ Եվ այս ամենը նյարդայնացնում է Իրանին, բայց որ Թեհրանը միջամտի, կտրուկ քայլեր անի, կարծում եմ՝ հազիվ թե։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ արդյո՞ք հատուկ է դա անում։ Ադրբեջանի առումով կասկածում եմ, բայց այն, որ Էրդողանի քաղաքականության մեջ կարող է լինել Իրանին հնարավորինս շատ գրգռելը, դա տիպական է նրա քաղաքականության համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան