Ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերաբերյալ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները:

Նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Նախագիծը մանրամասնում է գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգն ու երաշխիքները: Սահմանվում են գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները»,- նշեց Բալայանը:

Նախագծով սահմանվում է, որ օգտագործման վերցված գույքը վերադարձվում է դրա օրինական տիրապետողին՝ գույքի օգտագործման անհրաժեշտությունը վերանալու և գույքը վերադարձնելու հնարավորություն առաջանալու դեպքում, սակայն ոչ ուշ, քան ռազմական դրության գործողության դադարեցումից հետո՝ 45-րդ օրը: Այն դեպքում, երբ հայտնի չէ օրինական տիրապետողը, ապա գույքը պահվում է ռազմական դրության գործողության դադարեցումից հետո 2 տարի, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Այդ ընթացքում օրինական տիրապետողին չհայտնաբերելու դեպքում գույքը դառնում է պետության սեփականությունը:

Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում, դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա, տրվում է համարժեք փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով: Եթե գույքը վերադարձվում է վնասված կամ գույքի օգտագործման արդյունքում առաջանում է բաց թողնված օգուտ, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:

Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 70 կողմ ձայն: