Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքին․ մենք չե՞նք ուզում դիմել մեր դաշնակցին, ո՞ւր է տանում այս քաղաքականությունը․ Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ

-Պարո՛ն Իշխանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Ադրբեջանը այս հարցի ոչ թե կարգավորում է ուզում, այլ՝ Ղարաբաղի կապիտուլյացիա․ «Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց հայ ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի»։ Ստացվում է՝ փակուղային դրություն է, որից ելքը ո՞րն է։

-Ինձ համար շատ ծանր է այս օրերին խոսելը, կարելի էր շատ բան ասել, բայց այս իրավիճակում շատ դժվար է նույնիսկ շատ բան ասելը, էլ չեմ ասում պատերազմական վիճակում ի՞նչ իմաստ ունի շատ բան ասել։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ես կուզենայի պարոն վարչապետին հիշեցնել, որ Ադրբեջանը միշտ է այդ դիրքորոշումն ունեցել՝ ողջ հակամարտության ժամանակ, ավելին՝ նա ցանկացել է կապիտուլյացիայի ենթարկել ո՛չ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը․ հիշենք նրա հռետորաբանությունը Սյունիքի և Երևանի մասին։ Այդ ամեն ինչը պետք էր վաղուց իմանալ և ունենալ հստակ դիրքորոշում, և ոչ թե այսօր խուճապի մատնել հասարակությանը։ Միանգամից ասեմ՝ այդ ելույթը խիստ բառեր չասեմ, մեղմ եմ ասում, անհասկանալի էր։

-«Փոխզիջումներ» ասելով՝ որպես ժողովուրդ, որպես պետություն, այսօր մենք ի՞նչ ենք պատկերացնում։

Ասեմ իմ տեսակետը՝ փոխզիջումը պետք է ելներ դեռ 90-ականներին ընդունված փուլային կամ փաթեթային լուծման տարբերակներից։ Ինձ համար լուծումը փաթեթայինն է, երբ մենք կարող ենք առաջին փուլում արձանագրել, որ Արցախի կարգավիճակը ո՛չ Ադրբեջանի կազմում է, ըստ դրա՝ պետք էր գնալ փոխզիջումների։ Ասեմ, որ փոխզիջումներին կողմ են եղել Հայաստանի բոլոր ղեկավարները և Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է ամբողջը։ Նորից կրկնեմ, եթե նույնիսկ տեղյակ չէր վարչապետը, ապա այս ամեն ինչի շուրջ նա պետք է խոսեր նախկին արտգործնախարարների և նախագահների հետ, քննարկեր և իմանար, որ Ադրբեջանի դիրքորոշումը միշտ է այդպիսին եղել։ Ասեմ, որ մեր դիվանագետները, լոբբիստները, իմ տպավորությամբ, այնքան էլ արդյունավետ չեն աշխատել, որովհետև երբ լսում ես տարբեր՝ ռուսական կամ արևմտյան քաղաքագետների, նույնիսկ այսպես ասենք հայամետ գործիչների շուրթերից լսվում է «ադրբեջանական 7 տարածքներ» հասկացությունը՝ բացի Լեռնային Արցախը։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև այստեղ մի կարևոր խնդիր կա։

1921 թվականին, երբ որ ԽՍՀՄ համակարգում որոշվեց՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, այն ժամանակ Արցախը Քաշաթաղի շրջանով ընդհանուր սահման կար Հայաստանի հետ և այդ սահմանը անջատվեց Հայաստանից։ Երբ ասում ենք Լեռնաին Ղարաբաղ, մենք մոռանում ենք Դաշտային Ղարաբաղի մասին, որը Գետաշենն էր, Շահումյանի շրջանը բազմաթիվ գյուղերով, որոնք նույն Արցախի շարունակությունն էր։ Կարծես թե մենք մոռանում ենք, որ ուռճացված թվեր է ասում Ադրբեջանը այդ յոթ շրջանների մեկ միլիոն փախստականների մասին խոսելով, մոռանում ենք դա, մեր դիվանագիտությունն ու վերլուծաբաններն այդ հարցը չեն բարձրացնում։

-ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնեց, որ հակառակորդը հրթիռակոծել է Հայաստանի հարավային սահմանի` Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, պատասխան ու կանխարգելիչ հարվածներ են հասցվել հայկական կողմից։ Սա արդեն ՀԱՊԿ-ի լիազորությունների սահմանն է, և երբ արդեն Թուրքիան է բացահայտ խաղի մեջ մտել, արդյոք սա նշանակո՞ւմ է՝ փորձում են Ռուսաստանին ներքաշել խաղի մեջ։

-Չի բացառվում։ Խորությամբ չեմ տիրապետում այդ ամենին, շատ հնարավոր է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը ո՛չ միայն հստակ պետք է դիմեն ՀԱՊԿ-ին, բայց ոչ այնքան ՀԱՊԿ-ին, որովհետև ՀԱՊԿ-ը ինչքան ժամանակում կհավաքվի, ինչ կորոշեն հաշվի առնելով նաև այնտեղ տարբեր պետությունների շահերը, հայտնի չի։ Բայց մենք ունենք նաև ուղիղ հայ-ռուսական ռազմական դաշինք։ Ո՛չ միայն ՀԱՊԿ-ին պետք է դիմել ուղիղ, այլև մեր ռազմավարական դաշնակցին։ Մինչև հիմա ինձ որքան հայտնի է, զուտ խոսակցություններ են եղել, բայց ինչքան ինձ հայտնի է, երբ Վարդենիսին են հարվածել, Հայաստանի կողմից հստակ դիմում չի եղել։ Ո՞ւմ են սպասում, ես չեմ հասկանում։ Երբ որ հստակ է՝ Թուրքիան հզոր իր պոտենցիալով կանգնած է Ադրբեջանի թիկունքին, իսկ մենք չենք ուզո՞ւմ դիմել մեր դաշնակցին, ես չեմ հասկանում՝ ուր է տանում այս քաղաքականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան