ՔԿ-ն փաստեր է ներկայացնում, թե քանի երկրից քանի գրոհային է մասնակցել պատերազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:26
Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
10.06.2026 | 12:17
Մարտունու «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի պետությանը
10.06.2026 | 12:11
Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:10
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել // ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 12:02
Հունգարիա – Ղազախստան խաղի ժամանակ կախովի տեսախցիկն ընկել է խաղադաշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:53
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան բազաներին
10.06.2026 | 11:45
Երազում են ՔՊ-ից պատգամավոր վերցնել. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:44
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:34
«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար
10.06.2026 | 11:25
Զախարովան կրկին հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրությունները, իբր, «ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ ճնշումներով ու Արևմուտքի միջամտությամբ»
10.06.2026 | 11:17
805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Քրեական գործով նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից փաստեր են ձեռք բերվել Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված զորքերի ու վարձկանների ահաբեկիչների մասին։ Այս մասին ասյօր ասուլիսում ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

«Սեպտեմբերի 26-ին Թուրքիա -Ադրբեջան օդուժով իրականացված A 400- M ինքնաթիռներով և սեպտեմբերի 27-ին Թուրքիայի Օրդու քաղաքից Վրաստան–Ադրբեջան օդուղով Ադրբեջան են տեղափոխվել շուրջ 1000 թուրք զինծառայողներ։

«Սեպտեմբերի 28-ին տվյալներ են ձեռք բերվել այլ երկրներից Ադրբեջան բերված իսլամիստների առկայության ու ռազմական գործողություններում ներգրավվածության մասին։ Տվյալներ են ձեռք բերվել նաև Արցախի ՊԲ պաշտպանության լեռնային հատվածներում արաբալեզու զինյալների առկայության մասին, ովքեր ներգրավված են եղել դիվերսիոն խմբերում, իսկ նրանց տեղաշարժն իրականացվել է թուրքական արտադրության COBRA տեսակի թեթև զրահամեքենաներով»,- հայտնեց Վարդանյանը։

Վարչության պետը հավելեց, որ Հորադիզի տարածքում տեղակայված են եղել սիրիացի գրոհայիններ, իսկ սեպտեմբերի 29-ին հաստատվել է առնվազն 300 արաբալեզու գրոհայինների մասնակցությունը արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։

Հարկ է նշել, որ վերջինները գործել են անկախ, առանձին խմբերով ու ապահովել են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները»,– ասաց Վարդանյանը։

«Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն Արաքսի հովտում ընթացող մարտերում արձանագրվել է նաև թուրքմեն գրոհայինների մասնակցությունը։ Այդ ընթացքում վիրավորում են ստացել 2 գրոհայիններ։

Հոկտեմբերի 2-ին պարզվել է, որ մարտական գործողություններում ներգրավված են նաև պակիստանցի վարձկաններ։ Հոկտեմբերի 4-ին էլ Գյանջայում են գտնվել Թուրքիայի ԶՈւ առնվազն 300 զինծառայողներ։ Նրանք, ըստ քրգործի տվյալների, նախկինում մասնակցել են Աֆրինի ու Իդլիբի մարտական գործողություններին…

Հոկտեմբերի 4-ին էլ Թուրքիայից Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ԶՈւ 400 զինծառայող` քաղաքացիական հագուստով։  Իսկ մարտական գործողություններին նրանք մասնակցել են Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով»- նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: