Առայժմ որևէ գործընթաց չենք սկսել․ Կարմիր Խաչի ներկայացուցիչը՝ դիակների դուրսբերման մասին

Լուրեր

17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
Բոլորը

Արցախա-արդբեջանական հակամարտության գոտում մնացած դիակների դուրսբերման որևէ գործընթաց դեռևս չի սկսվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Ներգրավված կողմերի երկկողմանի համաձայնություն է պետք, որպեսզի Կարմիր Խաչը սկսի իր գործողություններն իրականացնել։ Ինչ վերաբերում է ընթացքին, քննարկումներն ընթացքի մեջ են, բայց առայժմ որևէ գործընթաց չի սկսվել»,- նշեց Կարմիր խաչի ներկայացուցիչը։

Վերջինս հաստատեց, որ այցելել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին, ստուգել նրա պահման պայմանները․ «Այցելել ենք Ազնիվ Բաղասարյանին, հնարավորություն ենք ունեցել հարազատների հետ կապ հաստատելու, ըստ մեր ընթացակարգերի, ստուգել ենք պահման պայմանները, առողջական վիճակը, ինչպես մենք պարբերաբար անում ենք, երբ ունենում ենք հնարավորություն այցելելու մարդկանց, ովքեր գերության մեջ են հայտնվում»։

Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկություններին, Զառա Ամատունին նշեց, որ որևէ թիվ չեն կարող ներկայացնել: «Գերիների ընտանիքների հետ կապի մեջ ենք, իշխանությունների հետ կապի մեջ ենք, հանրային հարթակում չենք կիսում որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է այդ անձանց»,- նշեց նա։

Անժելա Պողոսյան