Սպիտակ տունը Երևանին և Բաքվին շնորհավորել է հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերելու առիթով

Լուրեր

05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին շնորհավորել է մարդասիրական հրադադարի մասին համաձայնության հասնելու առիթով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայանը։

Նա հիշեցրել է, որ շաբաթ Վաշինգտոնում հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Կողմերին շնորհավորում եմ այսօր կրակի դադարեցման մասին համաձայնություն ձեռք բերելու առիթով։ Դա կօգնի երկու կողմից էլ կյանքեր փրկել»,- ասել է նա։

Օ՛Բրայանի խոսքով՝ բանակցություններում կարևոր դեր են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և նրա առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը։

Հիշեցնենք, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հրադադարն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 26-ին տեղական ժամանակով 08:00-ից։ Իսկ հոկտեմբերի 29-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հանդիպելու են Ժնևում։