Ջալալ Հարությունյանի և մյուս պատասխանատուների հետ քննարկել ենք այն անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ. Արայիկ Հարությունյան
Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ:
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:
Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին»,- գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: