Էրդողանը հայտարարել է ՌԴ-ի հետ հավասար ԼՂ հակամարտությունը լուծելու` Թուրքիայի իրավունքի մասին

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մյուս երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հավասար իրավունք ունի մասնակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե Ռուսաստանը ցանկանում է մասնակցել ղարաբաղյան հակամարտության լուծմանը, ապա Թուրքիան նույնպես կարծում է, որ ոչ պակաս իրավունք ունի նման մասնակցության: Ես այդ թեմայով Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին որևէ լուր չեմ լսել»,- ասաց Թուրքիայի նախագահը:

Ըստ նրա՝ արտաքին խաղացողները պետք է ավելի ակտիվորեն աջակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու ուղիներ գտնելու հարցում:

«Մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ Սիրիայի և Լիբիայի հարցերով: Հուսով եմ, որ կկարողանանք ճիշտ քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցում և վերջապես կլուծենք այս խնդիրը»,- հավելել է Էրդողանը:

Տաթև Ֆռանգյան