Փախուստ դպրոցից՝ ռումբերի ներքո. պատերազմի պատճառով արցախցի երեխաները զրկված են կրթության իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 19:28
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
28.08.2026 | 19:15
Նոր ազգային ստադիոն, ևս 300 դպրոց, 5 անգամ քիչ մանկապարտեզ․ ինչ կա Կառավարության նոր ծրագրում 
28.08.2026 | 19:02
Սիրիայի նախագահը քրդական ուժերի նախկին հրամանատարին նշանակել է իր խորհրդական
28.08.2026 | 18:50
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով տուժող Արման Սարոյանը բարձրաձայնում է իր նկատմամբ սպառնալիքների մասին
28.08.2026 | 18:39
Ռուսական հարվածից այրվել է «Խորտիցա»-ի գործարանը․ մինչև 4 մլն շիշ օղի է ոչնչացվել
28.08.2026 | 18:35
«Ինտերի» նախագահն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը
28.08.2026 | 18:26
«Ուժեղ Հայաստան»-ը դեռ որոշում չունի՝ ում առաջադրել
28.08.2026 | 18:20
Վրաստանում ուժեղ անձրևները ջրհեղեղ են առաջացրել․ վնասվել են տներ, ճանապարհներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 18:10
Ծառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 339 մլն դրամի վնաս է վերականգնել // Հեղեղումներ Վրաստանի արևմուտքում․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 18:03
Պապիկյանը դիտարկել է  ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 17:51
Կաթողիկոսի գործն ուղարկվեց Երևանի քրեական դատարան
28.08.2026 | 17:44
Աշխատավարձը պարզապես եկամուտ չէ․ ինչպես այն դարձնել ֆինանսական գործիք. IDBank
28.08.2026 | 17:30
Կաթողիկոսը չի մասնակցի իր գործով դատական նիստին․ դատարանը բավարարեց միջնորդությունը
28.08.2026 | 17:17
«Գողական աշխարհի» գոյությունը յուրաքանչյուր քրեական գործով ապացուցելու կարիք չկա․ Վճռաբեկ դատարանը շրջադարձային որոշում է կայացրել
28.08.2026 | 17:10
«Բարսելոնայի» նորեկները՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում
Բոլորը

Ռումբերի պայթյունների ներքո իրենց հարազատ բնակավայրերը լքելիս արցախցի այս դպրոցականները չէին պատկերացնում, որ հարկ կլինի դեռ երկար մնալ Երևանում, որ պատերազմի պատճառով կհասցնեն կարոտել իրենց համադասարանցիներին և ուսուցիչներին:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների գրասենյակն ահազանգում է, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով փակվել է 217 դպրոց, ավելի քան 24 հազար աշակերտ էլ դպրոց չի հաճախում, զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից:

Ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում վնասվել են 10-ից ավելի դպրոցներ: Մայրաքաղաքում ապաստանած արցախցի այս երեխաները շուրջ քսան օր է՝ իրենց հարազատ դպրոցում չեն եղել, բայց Երևանում էլ, փաստացի, դպրոց չեն այցելում: Մինչ երեխաները Երևանում են, նրանց հետ աշխատում են կամավորներ, որոնք փորձում են ավելի գունեղ դարձնել դպրոցականների առօրյան:

Երաժշտության ուսուցչուհի Արգինա Հարությունյանը հասցրել է յուրացնել արցախցիների բարբառը, դա նրանց շատ է դուր եկել: Ուսուցչուհին նկատում է՝ չնայած բոլոր դժվարություններին՝ երեխաները ուժեղ կամք ունեն և նույնիսկ դժվարին այս պայմաններում չեն կորցնում կենսախնդությունը:

Սյուզաննա Ղարայանի ամուսինն առաջնագծում է, իսկ ինքը երեխաների հետ՝ Երևանում: Ասում է՝ ինքն էլ էր դպրոցական, երբ 90-ականներին Արցախում պատերազմ էր, հիմա նույն խնդիրների միջով երեխաներն են անցնում: Սյուզաննան նշում է՝ դպրոցական արձակուրդից հետո մտադիր է լուծել երեխաների ուսման հարցը, նրանց գրանցել երևանյան որևէ դպրոցում:

ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում շեշտում է՝ պետք չէ սպասել արձակուրդի ավարտին. Նախարարության ներկայացուցիչը հավաստիացնում է՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի Արցախից եկած բոլոր աշակերտների կրթության իրավունքը պաշտպանվի: Գերատեսչությունից Երևանի և մարզերի դպրոցներին զգուշացվել է՝ հետաքրքրվել՝ արդյոք մոտակա բնակավայրերում կան փախստական ընտանիքներից դպրոցականներ. եթե այո՝ տեղեկացնել կառույցին: Նախարարությունը Արցախից եկած ծնողներին կոչ է անում իրենց դպրոցական երեխաներին անհապաղ գրանցել մոտակա դպրոցում, որպեսզի կառույցը կարողանա ժամանակին ճիշտ վերաբաշխել իր ռեսուրսները:

Աննա Բաբաջանյան