Human Rights Watch-ը կրկին հաստատում է՝ Արցախի ուղղությամբ կիրառվում են արգելված կասետային զինատեսակներ

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

Ուրախ եմ տեսնել, որ Human Rights Watch-ը արհեստավարժորեն և օբյեկտիվորեն փաստագրեց Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մի մասը:

Քաղաքացիական բնակչության դեմ կասետային զինամթերքի լայնածավալ և նպատակային օգտագործման վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ և վկաներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ տեղադրելով Human Rights Watch-ի նոր զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ Human Rights Watch- ը փաստագրել է չորս դեպք, երբ Ադրբեջանը կասետային զինամթերք է օգտագործել Արցախի ուղղությամբ:

«Կլաստերային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես բնակեցված բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է քաղաքացիական անձանց անվտանգությունը», – ասել է Սթիվեն Գուսը՝  Human Rights Watch- ի սպառազինության բաժնի տնօրեն և Կլաստերային (կասետային) զինամթերքի կոալիցիայի նախագահը: «Կլաստերային զինամթերքը երբեք չպետք է որևէ մեկի կողմից օգտագործվի ոչ մի պարագայում, առավել եւս քաղաքներում ՝ քաղաքացիական անձանց համար կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով»,-շեշտել է նա:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը կոպտորեն  խախտում է միջազգային իրավունքի նորմեր՝ նպատակաուղղված թիրախավորելով բնակչությանն ու սրելով պատերազմը: