ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն իր գրառումներում պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն իր գրառումներում պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը և Դինա Տիտուսը հայտարարել են, որ Կոնգրեսի գրադարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝  գրառումներում «հայերի կոտորած» բառակապակցությունը փոխարինելով «Հայոց ցեղասպանությամբ», հայտնում են կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակից։

Կոնգրեսի գրադարանավար, դոկտոր Կառլա Հեյդենն իր հերթին հայտարարել է, որ գրադարան են ուղարկվել նամակներ երկու կուսակցություններից։ Տեղեկացվում է, որ այս փոփոխությունը կատարվում է այն ​​բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ճնշող մեծամասնությունը 2019թ. ընդունեց Հայոց ցեղասպանության փաստերը ճանաչող բանաձևը:

«Ողջունելի է այն լուրը, որ Գրադարանային համագումարը մեր հորդորով այժմ կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» պատմականորեն ճշգրիտ արտահայտությունը: Սա տասնամյակների ժխտողական արշավը հաղթահարելու ևս մեկ քայլ է, որը թույլ չի տվել շատերին խոսել 1․5 միլիոն հայերի սպանության մասին»,- հայտարարել է Ադամ Շիֆը։

Վերջինը նշել է, որ այս որոշումը հատկապես կարևոր է այս ժամանակաշրջանում, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց այժմ էլ վայրագություններ են անում Արցախում:

Տաթև Ֆռանգյան