Պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների վարկերը ներելու հնարավորություն տվող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
21.10.2020 | 12:11Այսօր խորհրդարանը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը:
83 կողմ քվեով անցավ նաև կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ինչպես քվեարկություններից հետո հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, այս նախագծերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար կգործի 3-ժամյա ռեժիմ, ինչից հետո հանձնաժողովները կքննարկեն նախագծերը և դրանց վերաբերյալ կներկայացնեն իրենց եզրակացությունները: