ԱԺ-ն քննարկում է ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 16:39
Մանդատների հետ կապված որոշում չունենք. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:30
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:25
«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
10.06.2026 | 16:19
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել
10.06.2026 | 16:12
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
10.06.2026 | 16:03
Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
10.06.2026 | 15:23
Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան․ Պեսկով
10.06.2026 | 15:15
Եթե փաստ կամ ապացույց ունեք խախտումների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացրեք մեզ. Մելոյանը` քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:10
Նոր ձերբակալություններ են սպասվում՝ ըստ ՀԿԿ ղեկավարի // Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 15:05
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
10.06.2026 | 15:02
Մոտ 324 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան
Բոլորը

«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Սահմանվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և Առողջապահության նախարարությանը անհատույց  մատակարարելու դեպքում:

«Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություներից ներմուծվող և այնուհետ երեք պետական կառավարման մարմինների՝ ՊՆ-ին, ԱԻՆ-ին և ԱՆ-ին հանձնվող, համապատասխանաբար, ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները կարողանան հանձնել առանց հարկային պարտավորությունների»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ պայմանն այն է, որ մինչև ռազմական դրության ավարտը խնդրո առարկա ապրանքները, որոնք առաջարկվում է, որ սահմանվեն կառավարության կողմից, հանձնվեն hիշյալ գերատեսչություններին, և այդ հանձնումը փաստաթղթավորվի համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

Թե ինչու է կարգավորումը վերաբերում միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ապրանքների ներմուծմանը, փոխնախարարը պարզաբանեց, որ ի տարբերություն ԵԱՏՄ անդամ երկրներից կատարվող ներմուծումների, երբ ներմուծումը կատարվում է երրորդ երկրներից, կա շատ արդյունավետ միջոց այդ ապրանքների ներմուծումը հարկերից ազատելու համար: Ներմուծողը կարող է ներկայացնել հրաժարում հօգուտ պետության՝ մաքսային ընթացակարգին համապատասխանող մաքսային հայտարարագիր, և ըստ այդմ ազատվել ներմուծման հետ կապված հարկերից:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մանրամասները՝ տեսանյութում: