ՀՀԿ կարծիքն Արցախի հարցում փոփոխության չի ենթարկվել․ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.10.2020 | 13:03Հանրապետական կուսակցության դիրքորոշումն Արցախի հարցում հայտնի է և այն բազմիցս բարձրաձայնվել է: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին տեսաուղերձով դիմելով հանրությանը՝ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի»,- հավելել է նա: