Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս․ Արման Թաթոյան

Լուրեր

10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
Բոլորը

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է պատերազմական իրավիճակը:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունների և Ադրբեջանի իրավական պատասխանատվության մասին հիմնական զեկույցով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Զինված հարձակումներն ուղեկցվում են քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով։ Դրանք տարբերակում չդնող հարձակումներ են, իրականացվում են արգելված կասետային զինատեսակներից, իսկ դրանք արգելված են, քանի որ ոչ միայն մահ են առաջացնում, այլև կյանքը խեղող վնասվածքներ, և արգելված են միջազգային նորմերով:

Հաջորդ հանգամանքը ջիհադիստների մասնակցությունն է, որը ևս միջազգայնորեն հաստատված փաստ է: Ունենք ապացույցներ և դրանցով երեք կարևոր փաստ ենք առանձնացնում․առաջին՝ հաստատվում է փաստը, որ Արցախի դեմ զինված հարձակումներում կան ահաբեկիչներ, երկրորդ՝ կատարում են պատերազմական հանցագործություններ, երրորդ՝ տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողություններն այլ երկրներում ևս»,- նշել է Թաթոյանը:

Նա նաև հավելել է, որ այս բոլոր գործոնների թվում ևս մեկ հանգամանք կա՝ ատելության խոսքը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանում եղել է պետական բարձր աջակցություն վայելող ատելություն, դա կազմակերպված է։ Այն սոցցանցերի էջերը, խմբերը, օգտատերերը, որ կան, ինստիտուցիոնալ բնույթ են կրում։ Բռնության տեսարաններ տարածելով, թիրախավորելով երեխաների, տարեցների՝ պարարտ հող են ստեղծում լրացուցիչ դաժանությունների համար»:

ՄԻՊ-ը նշել է, որ այս ամենը պետք է դիտարկել որպես մեկ միասնական շղթային բաղադրատարրեր։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսքը Հայաստանի ու Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտման մասին է:

 

Մանրամասները՝ տեսանյութում: