ԱԳՆ-ն փորձել է հերքել Ազնավուրի ասածը, բայց չի՞ կարողացել․ աշխատանքային փաստաթուղթը հայտնվել է մամուլում

Լուրեր

10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Այսօր կեսօրին մամուլում ԱԳՆ անունից հրապարակվեց ուշագրավ մի հայտարարություն, որտեղ հերքվում էին Շառլ Ազնավուրի՝ նախօրեին ֆրանսիական պարբերականի հետ զրույցում արված հայտարարությունները՝ դրանք վերագրելով սխալ թարգմանությանն ու կոնտեքստից կտրելուն:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայության անունից տարածված այդ հայտարարությունում, մասնավորապես ասված էր, որ հայկական մամուլում ներկայացված «Միլիոններ են գողանում, մնում են անպատիժ» հոդվածում, որտեղ ներկայացվում էր հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրի ՝ «Nouvelle d’Armenie» պարբերականի համար Հայաստանի իշխանությունների մասին արված արտահայտությունը, թե «ձու գողացողին բանտարկում են, իսկ միլիոններ գողացողին թողնում են անպատիժ», «ներկայացված են փոփոխված փաստեր»։

«Ռադիոկայանի կողմից հարցազրույցի մեկնաբանությունը ընդհանուր առմամբ ներկայացված է հատված-հատված, կոնտեքստից կտրված մեջբերումներով և ընթերցողի մոտ կարող է բացասական տպավորություն ստեղծել, մինչդեռ բնօրինակում Շառլ Ազնավուրը բավական դրական երանգներով է ներկայացնում իրականությունը: Բացի այդ, «Ազատություն ռադիոկայանի» այն անդրադարձը, թե իբր աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ – «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ», ևս անճշտություններ ունի, քանի որ Ազնավուրը նշել է հետևյալը՝ «Ես դա ասել եմ հայերին» (Je le dis aux Arméniens)»,- ասված էր ԱԳՆ լրատվական ծառայության անունից հրապարակված տեքստում։

Քիչ անց, սակայն, այդ հրապարակումների մեծ մասը ջնջվեց որոշ կայքերից, իսկ որոշ կայքեր էլ հետգրությամբ հայտնեցին, որ ԱԳՆ-ն նման հայտարարություն չի տարածել, և կատարվածը եղել է թյուրիմացություն:

Factor.am -ի հարցմանն ի պատասխան, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը վերստին հայտնեց, որ ԱԳՆ-ն նման հայտարարություն չի տարածել, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել, թե ով կարող էր հանդես գալ ՀՀ ԱԳՆ անունից։

Մեր աղբյուրները, սակայն, հայտնեցին, որ ԱԳՆ-ն պատրաստվում էր հերքում հրապարակել Ազնավուրի հայտարարությունները ներկայացրած հոդվածի կապակցությամբ, և հենց այդ հերքման սևագիր, չստուգված տարբեարկն էլ հայտնվել է մամուլում։

Փորձեցինք այս հարցի շուրջ խոսնակից պարզաբանում ստանալ։ Հարցին՝ մենք ունենք տեղեկություն, որ հրապարակված փաստաթուղթը ԱԳ նախարարության աշխատանքային փաստաթղթերից է եղել, որը անհասկանալի արտահոսքի արդյունքում հայտնվել է մամուլում, արդյո՞ք դա ճիշտ է, ի՞նչ եք պատրաստվում ձեռնարկել, արդյո՞ք մտահոգիչ չէ, որ ԱԳ անունից կարող են տարբեր հայտարարություններ արվել, Տիգրան Բալայանը պատասխանեց․ «Կրկնում եմ, մենք նման արձագանք չենք հրապարակել։ Մեզ համար պարզ է, թե ինչ է եղել․ անփութություն։ Իսկ ԱԳՆ անունից միայն ԱԳՆ կարող է խոսել»։

 

Սյուզան Սիմոնյան