Ֆրանսիայում ուսուցչի սպանությունից հետո 80 հետաքննություն է սկսվել․ Մակրոնը սպանությունն իսլամիստական ահաբեկչություն է որակել

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ֆրանսիայի ոստիկանությունը շրջայցեր և խուզարկություններ է իրականացրել մի քանի տասնյակ ծայրահեղական իսլամիստների տներում՝ Փարիզում ուսուցչի սպանությունից երեք օր անց։ Ուսուցիչը սպանվել էր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը դասի ժամանակ ցուցադրելու համար։

Ավելի քան 80 հետաքննություն է սկսվել՝ հարձակումից հետո համացանցում ատելություն տարածելու հիմքով։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Խոսքն այն անձանց մասին է, ովքեր ավելի վաղ արդեն հայտնվել են իրավապահների տեսադաշտում կամ աչքի են ընկել համացանցում՝ քարոզներ անելով ու հաղորդագրություններ տարածելով։

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը հավելել է, որ, ընդհանուր առմամբ, քննչական մարմինների ուշադրության կենտրոնում է «22․000 մարդ, որոնք, ամենայն հավանականությամբ, արմատական իսլամի հետ կապ ունեն»։

«Նրանցից ոչ բոլորն են գտնվում Ֆրանսիայում, ընդ որում՝ նրանց շարքում ակտիվ են 8․000-ը»,- նշել է Դարմանենը։

Հոկտեմբերի 16-ին մետրոյում «Ալլահին աքբար» ճիչով դանակով զինված մի երիտասարդ հարձակվել է ուսուցչի վրա ու կտրել նրա գլուխը։ Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության կողմից։

Հետաքննության տվյալների համաձայն՝ նա Մոսկվայում ծնված 18-ամյա չեչեն Աբդուլլահ Ա․-ն է, որը, Ֆրանսիայում ՌԴ դեսպանության տվյալներով, ընտանիքի հետ միասին 2008 թվականին հեռացել է Ռուսաստանից և Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս սպանությունն իսլամիստական ահաբեկչություն է կոչել։

Տաթև Ֆռանգյան