ԼՂ-ում կռվելու համար Ադրբեջան է ուղարկվել ավելի քան 2․000 վարձկան, նրանցից 143-ը սպանվել է․ SOHR

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Մարդու իրավունքների Սիրիական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ թուրքական կառավարությունը Սիրիայից վարձկանների նոր խմբաքանակ է տեղափոխել Ադրբեջան։

Վերջին խմբաքանակում ընդգրկված են եղել ավելի քան 400 մարտիկներ «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայից» ու այլ խմբավորումներից, որոնք ավելի վաղ պիտի ուղարկվեին Ադրբեջան։ Սակայն Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխումը ԼՂ-ի հակամարտության գոտի ժամանակավորապես դադարեցվել է՝ հրադադարի շուրջ համաձայնության պատճառով։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանների թիվը, ըստ SOHR-ի տվյալների, աճել է՝ հասնելով 2050-ի։

SOHR-ի աղբյուրների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում մարտերը դաժան են, սիրիացի վարձկաններն առաջնագծում են, նրանց վրա մեծ ճնշում է գործադրվում։ Այս ամենի համատեքստում, Կենտրոնի վստահելի աղբյուրների փոխանցմամբ, որոշ վարձկաններ հանձնվել են, հրաժարվել վճարներից ու վերադարձել Սիրիա։

Կենտրոնի ակտիվիստները նաև փաստագրել են ԼՂ հակամարտության գոտում ներգրավված սիրիացի վարձկանների մահերը։ Թուրքամետ խմբավորումների շրջանում մահերի թիվը սկսել է աճել այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը նրանց ուղարկել է առաջնագիծ։ Առնվազն 143 սպանված կա ներառյալ նաև 92 վարձկանները, որոնց մարմինները բերվել են Սիրիա, մինչդեռ մյուսների մարմինները մնում են Ադրբեջանում։

SOHR-ի հավաստի աղբյուրները նաև հայտնել են, որ թուրքական կառավարությունը և նրա հետախուզական ծառայությունը շարունակում է հավաքագրել սիրիացի վարձկաններին ու նրանց ադրբեջանական ուժերի հետ ԼՂ-ում տեղի ունեցող ռազմական գործողություններում հայերի դեմ օգտագործել։

«Հավաքագրման գործողություններն իրականացվում են բացարձակ գաղտնի՝  «վարձկանների հավաքագրման» օրենքի  հետ կապված միջազգային հանրության հավանական արձագանքից խուսափելու համար»»,- ասել է SOHR-ի աղբյուրը։

Էմմա Չոբանյան