Ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, միջազգային ահաբեկչություն հոդվածներով քրեական գործեր են հարուցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Գլխավոր դատախազությունն Ադրբեջանի զինված ուժերի հանցանքների, ագրեսիայի միջազգային ահաբեկչության փաստերով բազմաթիվ քրեական գործեր է հարուցել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:

«Ադրբեջանի ԶՈՒ-ն իր ողջ ռազմական ուժի ներդրմամբ, նաև վարձկանների ներգրավմամբ, լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ սանձազերծել, վարել են ագրեսիվ պատերազմ, իրականացրել ագրեսիայի ակտ: Նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հարուցել ենք քրեական գործեր նաև զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ թույլ տալու, վերադասի կողմից ստորադասին անձանց զանգվածային ոչնչացման կամ այլ ապօրինի հրաման արձակելու, ինչպես նաև վարձկանների հավաքագրման և օգտագործման փաստով: Առանձին քրեական գործ է հարուցվել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով, քանի որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից ներգրավվել են վարձկան ահաբեկիչներ, որոնք մասնակցում են ռազմական գործողությունների, իրականացնում ահաբեկչական գործողություններ, ինչպես նաև կրում են Ադրբեջանի ԶՈՒ համազգեստ, որպեսզի այդպես քողարկվեն»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նաև հավելեց, որ քրեական գործեր են հարուցվել՝ ՀՀ տարածքում խաղաղ բնակչության թիրախավորման դեպքերով:

«Ցավալին այն է, որ գրոհների թիրախ են դարձել խաղաղ բնակչությունը, ինչն ինչպես մեր ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ համարվում է կոպտագույն խախտում, որովհետև նրանք հանդիսանում են պաշտպանության ներքո գտնվող անձինք և անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին»,- նշեց Արշակ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։