Թե ինչպես պայուսակների արտադրամասը դարձավ զինվորական պարագաների արտադրամաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
19.10.2020 | 12:36Զինվորական պարագաներ ուղարկելիս Հայաստանի դրոշն էլ ուղարկում ենք՝ որպես հաղթանակի խորհրդանիշ, ասում է Երվանդ Հովոյանը և վստահություն հայտնում՝ «Տղե՛րք ջան, հաղթելու ենք»:
Երվանդ Հովոյանի՝ Գեղանիստում գործող պայուսակների արտադրամասը պատերազմական այս օրերին վերածվել է զինվորական պարագաների արտադրամասի:
«Անձրևանոցներ ենք կարում, քնապարկեր, բարձեր, պատգարակներ և զինվորներին անհրաժեշտ այլ պարագաներ: Պատրաստ ենք օր ու գիշեր առանց վարձատրության աշխատել, միայն թե գտնվեն մարդիկ, որոնք կօգնեն հումք ձեռք բերել»,- ասում է Հովոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: