Պուտինը, սիրախաղի մեջ մտնելով Էրդողանի հետ, տանուլ է տալիս Ռուսաստանը․ Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան, ՌԴ արտգործնախարար Լավրովը նախօրեին նորից խոսեց 5 շրջաններ Ադրբեջանին տալու մասին, ապա ևս երկուսի, ըստ էության՝ հայտնի «Լավրովյան պլանի» կամ Մադրիդյան սկզբունքների ընդհանուր կետերը վերաշարադրեց։ Ժամեր անց Երևանից հնչեց Փաշինյանի ուղերձը, որտեղ նա ասաց, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» պահանջը Երևանը հրաժարվում է կատարել և գնալու է մինչև վերջ։ Ի վերջո՝ «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» տարբերակի իրագործման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում, և ո՛չ՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»։ Հիշեցնենք երեկ էլ Ալիևը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասաց, որ Արցախի անկախությունը երբեք չեն ճանաչի, դա սահմանագիծ է։

-Այս երկերեսանիությանը պետք է վերջ տալ, որովհետև մենք ամեն օր լսում ենք, և դա իրականություն է, որ պատերազմը չի ավարտվում խաղաղությամբ, պատերազմը ավարտվում է կողմերից մեկի հաղթանակով։ Եվ դա մենք լսում ենք ռուսաստանյան հեռուստաալիքներից։ Եթե այդպես է, ուրեմն՝ մեր դաշնակիցը պետք է հասկանա, որ մեր դեմ՝ հայ ժողովրդի դեմ, մղվում է պատերազմ։ Ռուսաստանի դաշնակիցը տարածքը չէ, այլ հայ ժողովուրդը։ Պետրոս Առաջինն ասում էր, որ հայ ժողովրդին ընդունում են որպես դաշնակից և միջազգային հարաբերությունների ճակատագիրն է այսօր որոշվում՝ հայ և ռուս ժողովուրդների։ Այսօր մեզ հայտարարել են պատերազմ, ինչո՞ւ մենք չենք հրապարակում այդ փաստերը։ Մեզ հարվածել են՝ ինչո՞ւ չենք դիմում պաշտոնապես հենց այդ պատճառաբանությամբ, որ հարվածել են ՀՀ-ի տարածքին։

Բացի դրանից, եթե իրենք ընդունում են, որ պատերազմ են հայտարարել, իսկ պատերազմը ավարտվում է հաղթանակով, ոչ թե խաղաղությամբ, մեզ՝ որպես դաշնակցի, պարտավոր են օգնել, որպեսզի մենք հաղթենք։ Սա մեր կողմից հայրենական պատերազմ է և պետք է բացառել Թուրքիայի մասնակցությունը, իսկ դա կարող է լինել, եթե փակվի երկինքը։ Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարը մեռելածին էր, որովհետև չի գործում այն, ու չի գործում հենց առաջին րոպեից։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է որոշում կայացնի փակել պատերազմական գոտու երկինքը, և դա կարող է իրագործել Ռուսաստանը, որը խորհրդի մշտական անդամ է։ Սա պետք է արվի անհապաղ, քանի որ հումանիտար աղետ է հասունանում, որը իրագործում է Թուրքիան։

Հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտություն է առաջացել մեր տարածքում և այդ սին բանակցությունները, որի քողի տակ այսօր ոչնչացվում է քաղաքացիական բնակչությունը, ֆաշիստական վայրագություններ, գնդակահարություններ են տեղի ունենում ռազմագերիների։ Ինչպես այն ժամանակ Գորբաչովը տրվելով Թետչերի հետ խաղին՝ տանուլ տվեց Խորհրդային Միությունը, այնպես էլ այսօր Պուտինը, մտնելով սիրախաղի մեջ Էրդողանի հետ, տանուլ է տալիս Ռուսաստանը և Արևմուտքում դրան են սպասում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան