Ուսանողների հացադուլը կշարունակվի նաև այսօր. հետագա քայլերի մասին ծրագիր չունեն

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ հայտարարած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը կշարունակեն հացադուլը նաև այսօր:

Factor.am-ի հետ զրույցում Դավիթ Պետրոսյանն ասաց, որ գիշերել են լսարանում, որևէ մեկը չի փորձել իրենց այնտեղից հեռացնել: Հետագա քայլերի մասին, ուսանողները դեռևս հստակ ծրագիր չունեն, ինչպես Դավիթ Պետրոսյանն է պնդում՝ դա հիմա կախված է իրենց առաջ քաշած պահանջների իրագործումից:

Նշենք, որ այժմ ուսանողները պահանջում են, որպեսզի տարկետման իրավունքը մնա այնպես ինչպես որ կար. «Մենք ընդունում ենք, որ տարկետման այս տարբերակը հաճախ օգտագործվել է բանակից խուսափելու համար, սակայն այդ հարցը պետք է կանխարգելվի՝ կրթության և գիտության ոլորտում կոշտ փոփոխություններ անելով։ Պետք է խստացվեն այն ընթացակարգերը, որոնցով ուսանողը ընդունվում է համալսարան։ Պետք է խստացվի ընթացակարգը՝ ինչպես է տեղի ունենում բակալավրից մագիստրատուրա, մագիստրատուրայից ասպիրանտուրա ուսանողի տեղափոխությունը: Եթե ասում են կոռուպցիա կա, ապա թող գտնեն և պատժեն իրագործողներին և ոչ թե վերացնեն տարկետման իրավունքը»,- հայտարարում են ուսանողները:

Լիլիթ Շաբոյան