ԿԱՅԾԵՐ. Մոխրագույն գետի ափին, դատարկ փեթակների մոտ. Թեղուտի ստվերը

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Դեբեդի ափին, Շնող գյուղի մոտակայքում տեղացիների այգիներն են: Նրանք ծառերը ջրում են գետի ջրով: Այն մոխրագույն երանգ ունի, տեղ-տեղ դեղնավուն շիթեր են խառնվում մոխրագույնին: Ի՞նչ բաղադրության է այս հեղուկը: Արդյոք կարելի՞ է այն օգտագործել ոռոգման համար:

Տեղացիները վստահեցնում են, որ Թեղուտի հանքից արտահոսող ծանր մետաղներով և այլ թունավոր նյութերով հագեցված արտադրական ջրերը լցվում են Դեբեդ և ոչնչացնում են գետի էկոհամակարգը: Հանքարդյունահանող ընկերությունից՝ «Թեղուտից», գյուղացիներին պատասխանում են, որ թափոնաջրերը ո՛չ Շնող են լցվում, ո՛չ էլ Դեբեդ:

««Թեղուտ» ՓԲ ընկերությունը երբեք չի ունեցել հանքապոչերի արտահոսք»,- նշվում է Factor.am-ի հարցմանն ի պատասխան։

10 տարի առաջ գործարար Արա Բաբայանը պետությունից մեծ վարկ վերցրեց Դեբեդի ափին այգեգործությամբ զբաղվելու համար: Բայց գործը դժվար է տեղից շարժվում: Ծառերի մի մասը չորանում են: Անգամ անձրևոտ տարում այստեղ առատ բերք ստանալ չի հաջողվում: Արա Բաբայանը սեփական հետաքննությունն է անցկացրել: Նկարել է, թե ինչպես է գիշերով իր այգուց երեք կիլոմետր վերև անցնող խողովակից անհայտ բաղադրության գարշահոտ հեղուկ լցվում Դեբեդ:

«Թեղուտ» ընկերությունից մեկնաբանում են․ «2016-2017թթ. ընթացքում, «Թեղուտ» ՓԲ ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայում ծագած արտադրական խնդիրների հետևանքով, ինչպես նաև եղանակային (արագ ձնհալք) փոփոխություններով պայմանավորված, առավել լուրջ արտադրական վթարներից խուսափելու նպատակով, ընկերությունը ստիպված է եղել ֆիլտրված ջրի պարզարանից իրականացնել բացթողումներ: Պարզարանից կատարված արտահոսքը իրենից ներկայացնում է կրով հարուստ՝ կոշտ ջուր, որը վտանգավոր էլեմենտների էական քանակներ չի պարունակում: Շնող գետի ջրով ջրված այգիների հողից վերցվել են նմուշներ՝ պարզարանից բացթողումների ազդեցության չափը որոշելու նպատակով»:

Ստացվում է, որ «վտանգավոր էլեմենտներ» ջրում, այնուամենայնիվ, կան։

Շնողեցիների Էկոլոգիական խնդրին գումարվում է սոցիալականը։ «Թեղուտ» ընկերությունը ժամանակին չնչին գներով՝ քառակուսի մետրը 37 դրամով, օտարել է նրանց հողերը հանուն հանրային շահի: Ոմանք կոմբինատի դեմ պայքարելով, հասել են մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

Factor.am-ն այցելել է Շնող, զրուցել բնակիչների հետ, նկարել Դեբեդի մոխրագույն հոսքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզան Սիմոնյան