Որտեղ էին ՀՀ հրթիռային համալիրները, որոնք ոչնչացրել է Ադրբեջանը․ BBC-ի թղթակիցները եղել են դեպքի վայրում

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

Ռուս զինվորականները կստուգեն՝ արդյո՞ք ճիշտ էին տեղեկությունները, որ հարվածներ են հասցվել Հայաստանի՝ ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի դաշնակից երկրի տարածքին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվականը նշում է, որ BBC-ի լրագրողները դեպքի վայրում եղել են կատարվածից մի քանի ժամ անց և սեփական աչքերով տեսել ու համոզվել, որ այս անգամ Ադրբեջանն իսկապես խոցել է թիրախը հենց ՀՀ տարածքում։

Հրապարակման համաձայն՝ երբ նկարահանող խումբը հասել է դեպքի վայր, հրթիռային համակարգի ածխացած կմախքը Սոթք գյուղից Վարդենիս քաղաք տանող ճանապարհից դուրս՝ դաշտում, դեռ ծխում էր։

Ռուսաստանի համար, որը փորձում է միջնորդ հանդիսանալ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում, ՀԱՊԿ անդամ երկրի տարածքի վրա հարձակումը խնդիր է դարձել․ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս զինվորականները կուսումնասիրեն՝ արդյո՞ք նման հարձակում տեղի է ունեցել։

Վարդենիսի մերձակայքում եղած BBC-ի լրագրողները համոզվել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ոչ միայն գրոհել է հրթիռային համակարգը, այլ բավականին հաճախ ռմբակոծում է հենց հայկական տարածքները, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները։

Հոկտեմբերի 14-ի հրետակոծության ժամանակ տուժել են ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլ նաև երկու խաղաղ բնակիչ, BBC-ի լրագրողին պատմել է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Իքրամ Ալիևի խոսքով՝ ոչնչացվել է «Էլբրուս» համակարգ, գրում է լրատվականը՝ շեշտելով, որ Սոթք գյուղից ոչ հեռու իսկապես զորամաս կա, որը գրավում է ադրբեջանական ԱԹՍ-երի ուշադրությունը։ Սեպտեմբերի 29-ին՝ զինված հակամարտության 3-րդ օրը, Սոթքի մուտքի մոտ կրակի տակ է հայտնվել քաղաքացիական ավտոբուս։ Այդ անգամ ոչ ոք չի զոհվել, չնայած ավտոբուսն ամբողջությամբ հրդեհվել է։

Իսկ արդեն զորամասից բավական հեռո՝ Շատջրեք ու Շատավան գյուղերի միջև ընկած ճանապարհին, արկերը մի քանի անգամ ընկել են ճանապարհի մեջտեղում ու դաշտերում, որտեղ անասուններ են արածում, իսկ տեղաբնակները գյուղատնտեսական աշխատանքներ են անում։

«Ո՞ւմ վրա էին այստեղ նշան բռնել»,- BBC-ի լրագրողի հարցին տեղացիներից մեկը պատասխանել է․ «Այստեղ միայն գյուղերի վրա են նշան բռնում, բայց, ինչպես երևում է, չի հաջողվել խոցել»։

Տաթև Ֆռանգյան