Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարը․ Զոհրաբ Մնացականյան
Քաղաքականություն
15.10.2020 | 16:30ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
«Մոսկվայում հրադադարի մասին համատեղ հայտարարությունից անցել է 5 օր, իսկ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել դրա իրականացումը։ Թուրքիայի և ահաբեկիչ գրոհայինների անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանը շարունակում է լայնածավալ պատերազմն Արցախի դեմ»,- Twitter-ում գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: