Ադրբեջանում բունտ է հասունանում․ դժգոհ ադրեջանցիներն առաջարկում են «ցցին նստեցնել» Ալիևին

Լուրեր

05.02.2026 | 17:15
Տիխոնովը, Ալենիչևը և Սեմշովը վարպետության դաս են անցկացրել «Արարատի» սաների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 17:11
Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ
05.02.2026 | 17:03
«Քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների մասին» ԱԺ հայտարարության տեքստը չընդունվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 16:54
Պաշտպանը միջնորդեց փոխել Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 16:46
«Զանգեզուրի միջանցքը մոտ ապագայում կդառնա Միջին միջանցքի կարևոր հատված». Բայրամով
05.02.2026 | 16:35
СНВ-III պայմանագրի ժամկետն ավարտվեց․ այլևս ոչինչ հետ չի պահում ՌԴ-ին և ԱՄՆ-ին սպառազինությունների մրցավազքից․ անդրադարձ
05.02.2026 | 16:27
Քաղաքացուն հարվածած ոստիկանը ձերբակալվել է. վարույթը խոշտանգման հատկանիշներով է 
05.02.2026 | 16:23
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 157-ը 157-ի դիմաց
05.02.2026 | 16:20
Արման Ծառուկյանը հայտնել է՝ որն է իր ամենաթանկ գնումը
05.02.2026 | 16:17
Դատապարտյալների հիվանդանոցը փակել ենք, ավելի լավ համալրված բացել ենք «Արմավիր» ՔԿՀ-ում. փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 16:08
15-18 տարի ժամկետով ազատազրկումներ․ Բաքվում հրապարակվել են մյուս հայ գերիների դատավճիռները
05.02.2026 | 16:02
Եթե պատասխանը չգոհացնի, վաղը նորից մի մարդու պես կլինենք էստեղ. առևտրական. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 16:00
ԱԳՆ-ն` Ալիևին ու Էրդողանին ՀՀ հրավիրելու մասին
05.02.2026 | 15:54
«Բարսելոնայից» հեռացած Տեր Շտեգենը կվիրահատվի և բաց կթողնի 2-3 ամիս
05.02.2026 | 15:50
ՌԴ-ն երկու «Իսկանդեր» հրթիռով և 183 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային. Կիևում վիրավորներ կան
Բոլորը

Ադրբեջանում աստիճանաբար զանգվածային բողոքի ցույցեր են հասունանում։ Բանն այն է, որ Իլհամ Ալիևի վարչակազմը երկար տարիներ իր ժողովրդին կերակրել է այն սին խոստումներով, թե երկրի ողջ ֆինանսական ներուժն ուղղվում է ռազմական ոլորտ՝ երկրի «օկուպացված սրբազան տարածքները» հետ վերադարձնելու համար։ Իսկ այժմ, երբ տարիներ շարունակ զինվող ու «հզորացած» ադրբեջանական բանակի զինծառայողների կորուստները զգալիորեն ավելին են, քան նրանք ակնկալում էին, երկրի ներսում խռովություն է հասունացնում։

Ինչպես երևում է՝ հենց այս հանգամանքից վախենալով էլ Ալիևը չի ցանկանում փոխանակվել զոհվածների դիերով ու խախտում է կրակի դադարեցման համաձայնությունը, քանի որ դա կբացահայտի այն սուտը, որն Իլհամ Ալիևն այս ամբողջ ընթացքում հրամցրել է, թե իր երկիրն անհամեմատ քիչ կորուստներ է կրում։

Դատելով ադրբեջանական սոցկայքերում արվող գրառումներից՝ ադրբեջանցիները դժգոհում են, որ չեն հրապարակվում զոհերի անուններ, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն ամեն օր հրապարակում է հաստատված զոհերի ցուցակը։ Ադրբեջանցիները զոհերի մասին տեղեկանում են սոցկայքերում հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից։

Երեկ ալիևյան վարչակազմը վերջապես որոշել է հրապարակել զոհերի անուններ։ Հրապարակվել է 665 զոհված զինծառայողի անուն։ Դատելով հրապարակման տակ արված մեկնաբանություններից՝ կարելի է հասկանալ, որ ադրբեջանցիները դժգոհ են պատերազմից, անիծում են Ալիևներին, ում զավակները տարբեր հանգստավայրերում վայելում են կյանքը, իսկ հասարակ ժողովուրդը տառապում է պատերազմից։

Ադրբեջանում բունտ է հասունանում․ դժգոհ ադրեջանցիներն առաջարկում են «ցցին նստեցնել» Ալիևին

 

Այսպես՝ Նուրլան անունով օգտատերը գրում է․ «Անիծվես դու Ալիև, մեր զավակները զոհվում են, իսկ ո՞ւր են քո զավակները։ Բավական է սա հանդուրժել»։

Մուսա անունով մեկ այլ օգտատեր էլ գրում է․ «Իրական զոհերի թիվը շատ ավելի շատ է, եթե Հայաստանն ունի 530 զոհ, ապա քանի՞ զոհ կունենա հարձակվող կողմը»։

Իսկ Աբդուլլա անունով օգտատերն առաջարկում է Ալիևին ցցին նստեցնել․ «Ալիևին պետք է ցցին բարձրացնել։ Ասում են՝ մեր շեխիդների թիվը 5․000 ավելի է։ Շուտով ադրբեջանական հանրությունը կիմանա զոհերի իրական թիվը»։

«Այս ադրբեջանցի հերոսների անունները պարզվել են նույնականացման, լուսանկարների, անձնագրերի միջոցով։ Իսկ իրական թվերը շատ ավելի շատ են։ Արտասահմանյան փորձագետների գնահատականների համաձայն՝ զոհված ադրբեջանցի զինվորների թիվը, այսօրվա դրությամբ, 10․000 է։ Նրանցից շատերը մահացել են, այսպես կոչված, նախագահ Ալիևի անփութության հետևանքով։ Մեր ադրբեջանցի մայրերը վրեժխնդիր կլինեն կոռումպացված Իլհամին ստի ու մեր երեխաների դիտավորյալ սպանության համար։ Ալլահի օգնությամբ անիծվի քրդահայամետ դավաճան Ալիևը»,- գրել է Լադս Խանում անունով օգտատերը։

Համացանցում բազմաթիվ են նաև համախմբվելու և բողոքի ցույցերով փողոց դուրս գալու կոչերը։

Մինչդեռ Իլհամ Ալիևը, հավանաբար նման տրամադրություններից վախեցած, դեռ օրեր առաջ երկրում պարեկային ժամ է հայտարարել։

Որոշ ադրբեջանական լրատվականներ գրում են, որ իրենց ունեցած հավաստի տեղեկություններով՝ իշխող ռեժիմն արդեն սկսվել է նախապատրաստվել հնարավոր բողոքի ցույցերին, մասնավորապես, ոստիկանության ու ներքին զորքերը սկսել են աշխատել ուժեղացված ռեժիմով։ Բաժանմունքներ է տարվել բողոքի ցույցերը ցրելու համար նախատեսված մեծաթիվ տեխնիկա՝ ջրցան մեքենաներ, հակագազեր, ականանետեր, ռետինե ու պլաստմասե փամփուշտներով տրավմատիկ պարկուճներ, արցունքաբեր գազ, պղպեղային գազ և շատ այլ տեսակի զինամթերք։

Տաթև Ֆռանգյան