Պատերազմական վիճակում վախերի և դրանք կառավարելու մասին․ զրույց հոգեբանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
18.11.2024 | 17:22
Ջրանջատում Արմավիրի մարզում
18.11.2024 | 17:10
Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին
18.11.2024 | 16:59
Պե՛տք չէ Երևանը դարձնել շինարարական պոլիգոն. Սիլվա Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:48
Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը
18.11.2024 | 16:36
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
18.11.2024 | 16:27
Աբխազիայի խորհրդարանը հայտարարել է ընդդիմության հետ բանակցություններում առաջընթացի մասին
18.11.2024 | 16:18
Մայթերի ծառերը կտրում եք, տեղը տնկում ճապոնական բալենի, որը սաղարթ չունի և չի կարող օգուտ տալ քաղաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:07
Le Figaro-ն հեռացրել է տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիան և Բրիտանիան Կիևին թույլատրել են հեռահար հրթիռներ արձակել ՌԴ-ի ուղղությամբ
18.11.2024 | 15:55
Երևանում ունենք աղտոտման մի մակարդակ, որն առողջական մեծ ռիսկեր է պարունակում. «Էկոկենտրոն»-ի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:51
Անընդունելի է․ Կրեմլը՝ ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման Էրդողանի ծրագրի մասին
18.11.2024 | 15:42
Շինարարությունը, տրանսպորտն ու բաց հանքերն են օդի հիմնական աղտոտողները. քաղաքապետարանի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:33
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
18.11.2024 | 15:27
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «ՀՀ-ի ռազմականացումը հարկադրել է Բաքվին ավելացնել պաշտպանական ծախսերը»
18.11.2024 | 15:18
Հայտնի է Փաշինյանի հետ Վատիկան գործուղված պատվիրակության կազմը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ

– Սեպտեմբերի 27-ից ողջ հայությունը պատերազմի մեջ է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Այս երևույթն առնչվում է բոլորիս մեկի հարազատն է մահանում, մյուսի՝ ընկերը։ Եվ գալիս են հոգեբանական տրավմաները, տառապանքները և այլն։ Դուք ինչպե՞ս եք բնորոշում պատերազմի հոգեբանությունը, այսօր ինչպիսի՞ պատկեր է ստեղծված։

– Սա ճգնաժամային ժամանակաշրջան է մեզ բոլորիս համար, և ճգնաժամին բնորոշ բոլոր առանձնահատկությունները տվյալ իրավիճակում կան՝ տանգապ, անհանգստություն, վախեր, ինքնապաշտպանական տարբեր ռեակցիաներ։ Մենք տեսնում ենք, օրինակ, հումորի ակնհայտ բռնկումներ, որոնք իրականում ինքնապաշտպանական բնույթ ունեն։ Մարդկանց մոտ դրսևորվում են բարձր ակտիվություն, համախմբվածություն՝ որակներ, որոնք մինչ ճգնաժամը և ճգնաժամից հետո չեն դրսևորվում սովորաբար։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք կարողանանք հնարավորության սահմաններում բացասական դրսևորումները մի փոքր զսպել, կառավարել ինչ-որ չափով և պրակտիկ իմաստով օգտագործել դրական դրսևորումները։

– Այդուհանդերձ, պատերազմը շարունակվում է, ճակատին կամավորներ են պետք, թիկունքը պետք է ամուր լինի՝ մատակարարումներ և այլն։ Ի՞նչ անել, որ հոգեբանական բացասական ֆոնը չխանգարի պատերազմին, չթուլացնի մեր դիրքերը։

– Շատ կարևոր է այս պահին յուրաքանչյուրիս համար գիտակցել մեր պատասխանատվությունը։ Այսինքն՝ մենք ինչպիսի դեր ունենք այս իրավիճակում և ինչպիսի ազդեցություն կարող ենք ունենալ այլ մարդկանց վրա։ Եթե նույնիսկ չխոսենք ավելի հեռու ազդեցության՝ ռազմաճակատի մասին, դժվար է կռահել հասարակ քաղաքացու համար, թե ինքն ինչ ազդեցություն ունի ռազմաճակատի վրա։ Բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է շատ պարզ տեսնել, թե իր հուզական դրսևորումները, իր արտահայտած մտքերը, իր գրած տեքստերը ինչպիսի ազդեցություն ունեն իրեն շրջապատող մարդկանց վրա։ Ընկճվածությունը, վախերը, տագնապի շատ բուռն դրսևորումները, բնականաբար, վարակիչ ազդեցություն ունեն և մարդիկ սկսում են վարակվել դրանով և սկսում են իրենք էլ տարածել իրենց շրջապատում այդ էմոցիոնալ, հուզական դրսևորումները, ինչը հանգեցնում է խուճապի։

Ինչո՞ւ է այդպես լինում, որովհետև օբյեկտիվորեն մենք բոլորս ներկա պահին վախ ապրում ենք՝ սա օբյեկտիվ, մեր ինքնապաշտպանական, հուզական արձագանքն է, որը բնական է, քանի որ մենք իրական վտանգի առաջ ենք կանգնած և բնական է, որ ունենանք վախեր։ Երբ այս վախերին մի փոքր էլ գումարվում են լրացուցիչ, տարբեր՝ անհանգստություն առաջացնող դրսևորումներ, բնականաբար, այս վախերը կարող են անկառավարելի դառնալ։ Այսինքն՝ յուրաքանչյուրը մեզանից պիտի մի քանի անգամ մտածի, նոր արտահայտի իր մտքերը, կիսվի ինչ-որ նյութերով։ Մենք անընդհատ տեսնում ենք պաշտոնատար անձանց հորդորը՝ մի կիսեք ոչ պաշտոնական նյութեր, ավելի զուսպ եղեք, մտածված արտահայտեք ձեր մտքերը, անընդհատ հորդոր կա՝ ջանքերն ուղղել ավելի պրակտիկ գործունեության, այսինքն՝ գործողությունները կենտրոնացնել ավելի օգտակար ուղղությամբ։ Մեզ հորդորում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել, գործնական աջակցությունը տարերային կերպով չանել, այսինքն՝ հետևել պաշտոնական կառույցների կազմակերպչական հորդորին։ Սա է մեր անելիքը։ Այս պահին մենք պետք է շատ ուժեղացնենք մեր պատասխանատվությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան