Կարծում եմ, որ մենք բավականաչափ վստահություն ունենք մեր ուժերում և աջակցություն միջազգային հանրության կողմից՝ խաղաղ կարգավորում պահանջելու համար. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՌԲԿ-ին

Լուրեր

18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
18.11.2024 | 17:22
Ջրանջատում Արմավիրի մարզում
18.11.2024 | 17:10
Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին
18.11.2024 | 16:59
Պե՛տք չէ Երևանը դարձնել շինարարական պոլիգոն. Սիլվա Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:48
Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը
18.11.2024 | 16:36
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
18.11.2024 | 16:27
Աբխազիայի խորհրդարանը հայտարարել է ընդդիմության հետ բանակցություններում առաջընթացի մասին
18.11.2024 | 16:18
Մայթերի ծառերը կտրում եք, տեղը տնկում ճապոնական բալենի, որը սաղարթ չունի և չի կարող օգուտ տալ քաղաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:07
Le Figaro-ն հեռացրել է տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիան և Բրիտանիան Կիևին թույլատրել են հեռահար հրթիռներ արձակել ՌԴ-ի ուղղությամբ
18.11.2024 | 15:55
Երևանում ունենք աղտոտման մի մակարդակ, որն առողջական մեծ ռիսկեր է պարունակում. «Էկոկենտրոն»-ի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:51
Անընդունելի է․ Կրեմլը՝ ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման Էրդողանի ծրագրի մասին
18.11.2024 | 15:42
Շինարարությունը, տրանսպորտն ու բաց հանքերն են օդի հիմնական աղտոտողները. քաղաքապետարանի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:33
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
18.11.2024 | 15:27
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «ՀՀ-ի ռազմականացումը հարկադրել է Բաքվին ավելացնել պաշտպանական ծախսերը»
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ռուսական ՌԲԿ լրատվամիջոցին

Կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մասին.

«Իրավիճակը շատ փխրուն է։ [Հոկտեմբերի 10-ի] առավոտից սկսած վերսկսեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ հիմնականում հարավային ուղղությամբ։ Դիվերսիոն խմբի կողմից ներթափանցման փորձ է կատարվել Հադրութ քաղաքի ուղղությամբ․ հարձակմանը ներգրավված է եղել մոտ 200 հոգի։ Ջաբրայիլի ուղղությամբ նրանք մեծաթիվ ուժեր են մարտի նետել՝ փորձելով հասնել գեթ ինչ-որ մի բանի։ Եվ այս ամբողջ ընթացքում չեն դադարել քաղաքների, մասնավորապես՝ Ստեփանակերտի վրա հարվածները։ Ռմբակոծումները շարունակվել են մինչև առավոտ, կիրակի օրը նույնպես այս ամենը շարունակվել է։ Կրակել են նաև այսօր [երկուշաբթի] ամբողջ օրվա ընթացքում»։

«Եթե ամփոփենք, ապա կրակի դադարեցման հետ կապված իրավիճակը միանշանակ չէ, սակայն և ոչ մի դեպքում պետք չէ բաց թողնել այս հնարավորությունը։ Առաջին քայլը կրակի դադարեցումն է մարդասիրական նպատակներով։ Երկար աշխատանքից հետո, Ռուսաստանի գլխավորությամբ ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների ներգրավվածությունից հետո, Ռուսաստանի նախագահի անմիջական ներգրավվածությունից հետո (նրա կողմից հսկայական ջանք է ներդրվել՝ աշխատանքներ իրականացնելու երկու կողմերի՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ) մենք Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կարողացանք հասնել դրան։ Եվ դա կորցնելը շատ վտանգավոր է։ Խորհրդակցություններ են անցկացվում և Կարմիր խաչի, և ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հետ, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Անհրաժեշտ է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը՝ թույլ չտալով ռազմական գործողությունների վերսկսումը։ Եվ այս առումով վերֆիկացիոն մեխանիզմները մնում են չափազանց կարևոր։

Հետագա քայլերի և վերիֆիկացիայի մասին.

«Ես հիմա շատ զգույշ կլինեմ, քանի որ կարևոր է հասնել դրան։ Այո, քննարկվում է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման ուղղությամբ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկ խմբի համախագահության շրջանակներում։ Այս համատեքստում Ռուսաստանը իր կողմից նույնպես շատ արդյունավետ դեր է խաղում։ Թե՛ Հայաստանը և թե՛ Արցախը հանդես են եկել և շարունակում են հանդես գալ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատման օգտին, բայց արդեն երկար տարիներ է՝ մենք բախվում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդմանն որևիցե մեխանիզմների ներդրման հարցի մերժմանը»։

Ջեբրայիլի շրջանում տիրող իրավիճակի մասին.

«Այսօր տեղին չէ խոսել որևէ վերահսկման մասին։ Եղել է Արցախի պաշտպանական բանակի ուժերի դիրքերի ճեղքում, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հակառակորդ կողմի որևէ հաջողություն կանխելու նպատակով, պաշտպանական ուժերը ետ են մղում հակառակորդին: Կատարվում է դիրքավորում: Այս երկու շաբաթների ընթացքում հակառակորդը գործի է դրել իր ողջ կարողությունը՝ օդուժ, ծանր հրետանի, տանկեր, հետևակ, ԱԹՍ-ներ, և այդ ամենը՝ Թուրքիայի ուղղակի և անվերապահ աջակցության պայմաններում, որը ռազմական սարքավորումներ և տեխնիկա, F-16-եր է մատակարարում, հատկացնում է հրամանատարական կադրեր, օդային կառավարում: Ավելին, Սիրիայից և Լիբիայից արտահանված ահաբեկիչների առկայությունը լիովին փոխում է համատեքստը [հակամարտության]: Սակայն այս երկու շաբաթվա ընթացքում Արցախը ցույց տվեց, թե ինչ է պաշտպանությունը և ինչ է նշանակում պաշտպանել սեփական կյանքը, տունը, հողը, ընտանիքը և պատմական հայրենիքը:

Մոսկվայում հոկտեմբերի 9-ից 10-ի բանակցությունների մասին.

«Բանակցությունները վերաբերում էին շատ բարդ և շատ զգայուն հարցերի: Բազմաթիվ կետեր կային բազմաթիվ տարբերակներով՝ թե հարցերի ինչպիսի շրջանակ կարող ենք ուրվագծել, ինչ հերթականությամբ կարող ենք քայլեր ձեռնարկել: Պահանջվեց 11 ժամ, որպեսզի կարողանանք հասնել այս չորս կետերին, որոնք արտահայտված էին համատեղ հայտարարության մեջ: Եվ այս գործում, կարող եմ ասել, Սերգեյ Լավրովը շատ կարևոր դեր խաղաց: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի այս փուլում զերծ մնալ մանրամասները մեկնաբանելուց: Հիմա ինձ համար ավելի կարևոր է արդյունքի հասնելը: Կան հարցեր, որոնց շուրջ մենք չունենք որևէ համաձայնություն ադրբեջանական կողմի հետ, բայց ամենակարևորն այն է, որ մենք բոլորս հարցին մոտենանք ամենայն պատասխանատվությամբ, մեր ժողովուրդների առջև պատասխանատվությամբ»:

Բանակցային գործընթացում Արցախի չմասնակցության վերաբերյալ.

«Անհնար է Արցախին բացառել գործընթացից, քանի որ հարցը վերաբերում է հենց Արցախին, այն վերաբերում է նրա բնակչությանը, որն ունի իր ընտրված իշխանությունը: Կան իրողություններ, անկախ նրանից, թե ինչպես են դրանք ներկայացվում ադրբեջանական քարոզչության կողմից: Եվ սա, ի դեպ, ընդունում են բոլորը՝ և՛ համանախագահները, և՛ կողմերը. Արցախն ունի իր ձայնը: Այն, որ Արցախը բանակացային սեղանի շուրջ չէ, չի նշանակում, որ մենք, մեր հերթին, չենք աշխատում նրանց հետ: Բայց եթե ինչ-որ մեկը ենթադրում է, որ մենք զանգում ենք Արցախ և հրամաններ ենք արձակում, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանի, Արցախի, մեր կյանքի, մեր փոխհարաբերությունների իրողությունը: Մենք չենք կարող հրամաններ տալ Արցախին, այլ միայն կարող ենք աշխատել նրա հետ: Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք Երևանում կարող ենք որոշել մի բան, պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ և դնել սեղանին՝ առանց Արցախի համաձայնության: Ադրբեջանի քարոզչության մեջ Արցախի ներգրավվածության հարցի այդքան սրացման պատճառն այն է, որ նրանց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական հակամարտություն» է, որտեղ Արցախն ընդհանրապես գոյություն չունի: Բայց իրողություններն այլ են»:

Թուրքիայի դերի մասին

Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ենթադրվում է [չնայած նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ], որ կարգավորման գործընթացում կարող է որևէ դեր խաղալ Թուրքիան։ Այո, Թուրքիան արդեն ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում։ Բայց դա դրսևորվում է Հարավային Կովկաս ապակայունացնող ագրեսիվ քաղաքականության արտահանմամբ, Ադրբեջանին ագրեսիվ միակողմանի աջակցությամբ և տարածաշրջան զինյալ ահաբեկիչներ ներմուծմամբ։ Մեզ նմանատիպ ակտիվ դերակատարություն բնավ պետք չէ, մենք բացարձակապես չենք կարող այն ընդունել և կամ առավել ևս ողջունել»։

Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ.

«Եթե խոսում եք միջազգային հանրության մասին, ապա Արցախի անկախության ճանաչումն անվտանգության ապահովման կարևոր միջոց է։ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մեր տեսլականը երկարատև, կայուն և ամուր անվտանգության, այնտեղի մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Այս հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը և ակտիվ մասնակցությունը: Այսօր մենք կանգնած ենք շատ բարդ իրավիճակի առաջ, երբ փաստացիորեն Ադրբեջանը գնում է ռազմական լուծման ճանապարհով, երբ իրենք արդեն իսկ կիրառել են ուժի սպառնալիքը և ուղղակիորեն ուժ են կիրառել՝ այդպիսով մեծ հարված հասցնելով խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի անվտանգության համար արվելու է հնարավոր ամեն բան: Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը հանդիսանում է կարևոր քայլ, գործիք և միջոց անվտանգության ապահովման համար»:

Հակամարտության կարգավորման հետագա քայլերի շուրջ.

«Մենք մշտապես հետևողական ենք եղել, որ լուծումը հնարավոր է միայն խաղաղ կարգավորմամբ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, իհարկե, մեծ հարված է խաղաղ գործընթացին: Սակայն ես կարծում եմ, որ մենք բավականաչափ վստահություն ունենք մեր ուժերում և բավականաչափ աջակցություն միջազգային հանրության կողմից՝ խաղաղ կարգավորում հայցելու և պահանջելու համար»: