Չեչնիայում չորս զինյալ է ոչնչացվել․ փոխհրաձգության հետևանքով նաև իրավապահներ են զոհվել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում չորս զինյալ է ոչնչացվել, որոնք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փոխհրաձգության հետևանքով նաև իրավապահ մարմինների երեք աշխատակից է զոհվել։

Նշվում է, որ զինված խմբին հայտնաբերել են Գրոզնիի Հոկտեմբերյան շրջանում օպերատիվ-որոնողական միջոցառումների ընթացքում։ Արագորեն հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին որոշում է կայացվել։

«Օպերատիվ շտաբի ուժերը շրջափակել են մասնավոր տանը գտնվող հանցագործներին։ Իրավապահ մարմինների աշխատակիցների՝ հանձնվելու առաջարկին ի պատասխան՝ նրանք կրակ են բացել։ Փոխհրաձգության ընթացքում չորս զինյալ է ոչնչացվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Գործակալությունը հիշեցնոււմ է, որ Չեչնիայում հոկտեմբերի 11-ին հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ոչնչացվել է երկու զինյալ, իսկ օգոստոսի վերջին Ինգուշեթիայում ոչնչացվել է 3 զինյալ՝ «Իսլամական պետության» կողմնակիցներ, տուժել է 2 ուժային։

Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի տեղեկացմամբ՝ վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանում կանխվել է շուրջ 160 ահաբեկչություն, իսկ միայն 2019 թվականին՝ 43, ընթացիկ տարում՝ ավելի քան 20: