Հադրութում հենց հիմա թեժ մարտեր են ընթանում. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
Բոլորը

Վարչապետի հետ հանդիպումը փակ է եղել, հետևաբար՝ բովանդակությունից մանրամասներ չեմ կարող հայտնել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 11-ին խորհրդարանում ԱԺ խորհրդի, վարչապետի ու արտգործնախարարի դռնփակ հանդիպմանը:

Խոսելով Մոսկվայում ընթացող Զոհրաբ Մնացականյան-Սերգեյ Լավրով բանակցությունների մասին՝ Մարուքյանը հիշեցրեց, որ այն ավելի վաղ պլանավորված հանդիպում է, սակայն ևս մեկ առիթ է՝ Մոսկվայում եղած լծակները օգտագործելու համար:

«Ինչ վերաբերում է հրադադարին, բոլորս գիտենք, որ այն չի կայացել: Հենց հիմա, ըստ ՊԲ-ի հաղորդագրության, թեժ մարտեր են ընթանում Հադրութի տարածքում, հետևաբար՝ հրադադար չի կայացել: Բնականաբար, հայկական դիվանագիտության անելիքները շատ են, պետք է ամեն ինչ անել, որ հրադադարը հիմա կայանա»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: