5-րդ անգամ Տաջիկստանի նախագահ է դարձել էմոմալի Ռահմոնը

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Տաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը հաղթել է երկրի ղեկավարի ընտրություններում։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բախտիյար Խուդոերզոդան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԿԸՀ տվյալների համաձայն՝ Ռահմոնի օգտին քվեարկել են ընտրողների 90․92%-ը։ Հանձնաժողովի տվյալներով՝ Ռուստամ Լաթիֆզոդան՝ Ագրարային կուսակցությունից, ստացել Է 3․03%, Աբդուխալիմ Գաֆֆորզոդան՝ Սոցիալիստական կուսակցությունից՝ 1․49%, Ռուստամ Ռահմատզոդան` Տնտեսական բարենորոգումների կուսակցությունից՝ 2.19% և Միրոջ Աբդուլոևը՝ Կոմունիստական կուսակցությունից՝ 1․17% ձայն:

Այսպիսով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել Ռահմոնին ճանաչել ընտրված նախագահ։

Նկատենք, որ Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանը ղեկավարում է 1992 թվականից։ Սա արդեն նրա մասնակցությամբ 5-րդ ընտրություններն են։  Ընտրությունների ընթացքին հետևել են ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՀԿ-ից, ՇՀԿ-ից, Պետդումայից ու Դաշնային խորհրդից դիտորդներ։ Խախտումներ չեն հայտնաբերվել։