Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է․ Վահրամ Պողոսյան
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտի հրթիռակոծության առնչությամբ գրառում է կատարել․
«Ադրբեջանը հենց նոր երկու երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին: Արդյո՞ք սա միտված է հումանիտար հրադադարի պահպանմանը: Թվում է, թե հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել»,- նշված է գրառման մեջ։