«Գազպրոմը» ՀՀ քաղաքացիներին ուղղակի թալանում է. տնտեսագետ Վահագն Խաչատրյան

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Այսօրվա Հայաստանի Հանրապետության զարգացման հիմնական խոչընդոտը գործող տնտեսական մոդելն է, որն իրեն սպառել է. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ ներկայացնելով 2017թ. տնտեսական տարվան բնորոշող թվերն ու միտումները:

«Պետք է հասկանալ. ինչո՞վ են պայմանավորված մեր անհաջողությունները, ինչո՞ւ կենսամակարդակի բարձրացում տեղի չի ունենում, աղքատությունը երկրում չի նվազում, մարդիկ շարունակում են արտագաղթել»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ ԱԺ ամբիոնից սրան հակառակ խոսում են 4.3 տոկոս տնտեսական աճից, ներդրումների կասկածելի թվեր են հրապարակում:

«Հայաստանում տնտեսական աճ եթե կա էլ, ապա դա պայմանավորված է ոչ թե ներքին տնտեսական հաջողություններով, այլ ուղղակի արտաքին գործոններով»,- կարծիք հայտնեց տնտեսագետը:

Խոսելով գազի և էլեկտրաէներգիայի գներից, բանախոսը նկատեց. «Այն խաղի կանոնները, որոնք մեզ թելադրված են ազնիվ չեն, այն գները, որ մենք վճարում ենք գազի և էլեկտրաէներգիայի համար ավելի ցածր պետք է լինեն: Սրանք պատահական հայտարարություններ չեն, ու ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ այսօր մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, «Գազպրոմը» ուղղակի թալանում է»: