Կոչով դիմում եմ 10 միլիոն հաղթողներին. թիկունքը պետք է ամուր լինի. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 12:27
ՖԻԴԵ-ն կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը
11.06.2026 | 12:19
Հռոմի պապն օծել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը․ այն այժմ աշխարհի ամենաբարձր եկեղեցին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:14
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել Սամվել Կարապետյանին // Կոպիրկինը վերադարձել է Մոսկվայում խորհրդակցություններից․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 12:02
Մեկնարկում է ԱԱ-2026-ը. Առաջին տուրի ժամանակացույցը
11.06.2026 | 11:58
Չի լինելու կառավարության այնպիսի ծրագիր, որը 100 %-ով իրականացվելու է, հնարավոր չէ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 11:55
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան
11.06.2026 | 11:50
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:43
ՌԴ շրջաններում և Ղրիմում խոցվել է ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ․ Կրասնոդարում բնակելի շենք է վնասվել
11.06.2026 | 11:38
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:33
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
11.06.2026 | 11:30
Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը Թուրքիայից և Իրանից՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար
11.06.2026 | 11:25
Վերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին, ժամը 14։00-ին․ ԿԸՀ
11.06.2026 | 11:22
Իկեր Կասիլյասը դատի է տվել «Պորտուին» և պահանջում է 3,7 միլիոն եվրո
11.06.2026 | 11:20
Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով տեսանյութ է տեղադրել՝ դիմելով համայն հայությանը:

«Մենք դիմակայում ենք ողջ աշխարհին սպառնացող չարին և ահաբեկչությանը։ Մենք չունենք նավթի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ և, ի վերջո, մենք, ի տարբերություն թշնամու, չունենք 10 միլիոն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 միլիոն բնակչություն ամբողջ աշխարհում՝ մենք ունենք սփյուռք։

Իմ այս կոչն ուղղված չէ պարզապես 10 միլիոն հայի, այլ 10 միլիոն պայքար մղողի, 10 միլիոն ոչինչ չխնայողի ու 10 միլիոն հաղթողի։ Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ ձեզանից յուրաքանչյուրը մտնի իր խրամատն ու մղի իր պայքարը։

Ես ամեն օր հարյուրավոր, հազարավոր նամակներ եմ ստանում արտերկրի մեր հայրենակիցներից։ Հարցնում են, թե ինչպես կարող են օգնել, ինչ ուղարկել։ Այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ նվիրատավությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ himnadram.org և ԱՄՆ-ի տարածքից՝ fond.org կայքի միջոցով։ Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն իր նպատակին ծառայում է բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ։

Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է, և ես վստահ եմ, որ դուք այն ամեն րոպե, ամեն վայրկյան ավելի եք ամրացնելու։ Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում։ Դե ինչ՝ ամենքս դեպի մեր խրամատը։ Ի գո՛րծ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։