Զոհրաբ Մնացականյանը, հնարավոր է, այցելի Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպելու․ «Дождь»

Լուրեր

05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
Բոլորը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջիկայում կայցելի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հաղորդում է «Дождь»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 12-ին։ Նրա խոսքով՝ Մնացականյանը այցով Մոսկվայում կգտնվի հոկտեմբերի 11-13-ը, սակայն պլանները կարող են փոխվել՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակով։ ԼՂ հակամարտությունը լինելու է հանդիպման հիմնական առանցքը։ Տեղեկությունը հաստատել է նաև լրատվամիջոցի երևանյան աղբյուրը։

Բացի այդ՝ դիվանագիտական աշխատանքներ են տարվում՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում անցկացնելու ուղղությամբ: Լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ հանդիպումները, հավանաբար, տեղի կունենան հոկտեմբերի 8-9-ին, բանակցությունները կարող են տեղի ունենալ Ժնևում:

Ըստ նրանց՝ քննարկվել է նաև խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) ներկայացուցիչների հանդիպումը դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:

«Дождь»-ի զրուցակիցները դժվարացել են գնահատել, թե որքանով է հավանական այսպիսի ձևաչափով հանդիպում կազմակերպել։

Ավելի ուշ, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարել,․ որում  հաստատել է Լավրովի ու Մնացականյանի առաջինա հանդիպման վերաբերյալ տեղեկությունը․
«Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին»,- նշել է նա։