Ադրբեջանի թալիշ ակտիվիստները կոչ են անում իրենց հայրենակիցներին չմասնակցել հայերի դեմ բախումներին

Լուրեր

20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում բնակվող թալիշ ակտիվիստները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրմամբ և թալիշներին ռազմաճակատ ուղարկելու Ադրբեջանի կառավարության համակարգված ջանքերով։ Նրանք հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Թաշիստան» մեդիային պատկանող էջում։

Թալիշ ակտիվիստները նշել են, որ, պաշտպանելով Կովկասի ժողովուրդների միջև բարեկամությունն ու եղբայրությունը, հարգում են միջազգային նորմերը` կապված իրենց ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքի հետ:

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի որ դա կհանգեցնի միայն խնդիրների գալիք սերունդների համար։ Մենք չափազանց մտահոգ ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից թալիշներին մարտի դաշտ ուղարկելու քայլերով, թալիշների շրջանում զոհերով և հայերի նկատմամբ ատելություն սերմանելու ջանքերով:
Թալիշների մեծ մասը դժգոհ է այս իրավիճակից: Մի կողմից, Ադրբեջանի կառավարությունը ճնշում է խոսքի ազատության ցանկացած դրսևում երկրում: Մյուս կողմից, դա շահարկվում է կառավարության հետ սերտ կապեր ունեցողների կողմից` ցույց տալու, որ թալիշների մեջ ատելություն կա հայերի նկատմամբ:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերջապես վերջ դնել թալիշների շրջանում ատելություն սերմանելու քաղաքականությանը։

Մենք կոչ ենք անում թալիշներին չտրվել ատելության քարոզչությանը: Մենք նրանց կոչ ենք անում խուսափել բախումներին մասնակցելուց: Մեր պատմության ընթացքում երբևէ հակառակորդ չենք եղել որևէ ժողովրդի և կշարունակենք այս ճանապարհը»,-նշել են նրանք իրենց հայտարարության մեջ։