Կիևը մշտապես աջակցել է Բաքվին․ Կուլեբան՝ թուրքական անօդաչուների արտադրությանը Ուկրաինայի մասնակցության մասին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ուկրաինան ցավում է, որ Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է բռնկվել, պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ և, ընդ որում, սկզբունքորեն աջակցում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ադրբեջանինը։ BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

Պատասխանելով թուրքական անօդաչուների մասին հարցին, որոնց արտադրմանը մասնակցում է նաև ուկրաինական ընկերությունը, Կուլեբան ասել է, որ Ուկրաինան ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են, և կարծում է, որ գործընկերությունը երկու երկրների համար էլ չափազանց շահավետ է։

«Որպես երկիր, որը ևս զինված հակամարտության արդյունքում ունի օկուպացված տարածքներ, մենք անկասկած կողմ ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությանը։ Այստեղ կարևոր չէ՝ դա Հայաստանն է, Ադրբեջանը, թե մեկ այլ երկիր։ Ուկրաինան մշտապես այս առումով աջակցել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինային»,- ասել է Կուլեբան։

Նկատենք, որ ուկրաինական «Մոտոր-Սիչ» ընկերությունը շարժիչներ է արտադրում  «Բայրաքտար Աքինջի» թուրքական հարվածային անօդաչուների համար։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը զանգվածային կերպով օգտագործում է «Բայրաքտար» անօդաչուները։