Այս պատերազմը շանտաժ է Մոսկվային․ Թուրքիան փորձում է ամրանալ Կովկասում․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
18.11.2024 | 17:22
Ջրանջատում Արմավիրի մարզում
18.11.2024 | 17:10
Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին
18.11.2024 | 16:59
Պե՛տք չէ Երևանը դարձնել շինարարական պոլիգոն. Սիլվա Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:48
Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը
18.11.2024 | 16:36
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
18.11.2024 | 16:27
Աբխազիայի խորհրդարանը հայտարարել է ընդդիմության հետ բանակցություններում առաջընթացի մասին
18.11.2024 | 16:18
Մայթերի ծառերը կտրում եք, տեղը տնկում ճապոնական բալենի, որը սաղարթ չունի և չի կարող օգուտ տալ քաղաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:07
Le Figaro-ն հեռացրել է տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիան և Բրիտանիան Կիևին թույլատրել են հեռահար հրթիռներ արձակել ՌԴ-ի ուղղությամբ
18.11.2024 | 15:55
Երևանում ունենք աղտոտման մի մակարդակ, որն առողջական մեծ ռիսկեր է պարունակում. «Էկոկենտրոն»-ի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:51
Անընդունելի է․ Կրեմլը՝ ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման Էրդողանի ծրագրի մասին
18.11.2024 | 15:42
Շինարարությունը, տրանսպորտն ու բաց հանքերն են օդի հիմնական աղտոտողները. քաղաքապետարանի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

– Պատերազմի 8-րդ օրը Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հարավային ուղղությամբ։ Մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին։ Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական բնակչությանը, Բաքվից պարբերաբար սպառնալիքներ են հնչում Հայաստանի տարածքը հրթիռակոծելու մասին։ Պարո՛ն Բադալյան, Ադրբեջանը իշխանական բարձր մակարդակով նաև կեղծ տեղեկությո՞ւն է տարածում, թե՞ իր տարածքը թիրախավորվել է անմիջապես ՀՀ-ից։ Այսպիսով, կա տեսակետ, որ հող են նախապատրաստում ՀՀ-ում ռազմավարական օբյեկտներին հարվածելու։ Ձեր տեսակետը ո՞րն է։

– Անշուշտ, քանի որ մենք գտնվում ենք աննախադեպ մասշտաբային ռազմական գործողությունների և հրահրված ահաբեկչական պատերազմի մեջ, ապա միանգամայն հավանական է դիտարկել բոլոր ռիսկերը, այդ թվում` Հայաստանի տարածքի ուղղությամբ հնարավոր սադրանքներn ադրբեջանական ուժի կողմից։ Այդ ուժը ես համարում եմ ահաբեկչական ուժ, որովհետև, ինչպես գիտենք, միջազգայնորեն հաստատված է արդեն, որ այնտեղ կան ահաբեկիչ վարձկաններ, քանակն արդեն որևէ նշանակություն չունի։ Սա արմատապես փոխել է բնույթը և վերածել հենց ահաբեկչական պատերազմի։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի այդ հայտարարությունները կարող են իրենց մեջ պարունակել շանտաժի տարրեր՝ դիվանագիտական-քաղաքական ասպարեզում։

Ակնհայտ է, որ ռազմական առավելությամբ պայման թելադրելու ծրագիրը տապալված է, Ադրբեջանը նկատելիորեն ակնկալում էր շատ արագ հասնել ռազմական այնպիսի առավելության, որը նրան աներկբա առավելություն կտա քաղաքական պայմաններ թելադրելու տեսանկյունից։ Այդ մարտավարությունը չստացվեց, հայկական բանակը որևէ հույս չտվեց արագ հաջողության, ավելին՝ սկսեց ծանր հարվածներ հասցնել ադրբեջանա-թուրքական գրոհայիններին, և այս տեսանկյունից քաղաքական ակնկալիքներն այլևս արդարացված չեն, միաժամանակ, ակնհայտ է, որ չի կարող ռազմական գործողություններին զուգահեռ չծավալվել դիվանագիտական-քաղաքական պրոցես, և այստեղ Ադրբեջանին մնում է միայն այսպիսի շանտաժը այն տողատակով, որ կգնան ընդհուպ ռեգիոնալ մասշտաբային սադրանքների, եթե իրենց պայմանները չընդունվեն կամ եթե մինչև վերջ իրենք մղվեն անկյուն։ Ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, գործ ունենք ընթացող պատերազմի հետ, որի արդյունքը դինամիկ զարգացումների ենթակա է, և սա է էապես կանխորոշելու դիվանագիտական-քաղաքական զարգացումների հետագա ընթացքը։

– ՀՀ տարածքի անվտանգության պարտավորություն ունի նաև Ռուսաստանը՝ թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ռազմաբազայի, թե՛ հակաօդային պաշտպանության ու միասնական զորախմբի վերաբերյալ համատեղ պայմանագրերով։ Ադրբեջանական արկածախնդրության՝ ՀՀ-ին հարվածելու պարագայում, արդյո՞ք Մոսկվան կարող է շարունակել մնալ չեզոք դիրքերում։

– Երբեք հնարավոր չէ միարժեք կանխատեսել, թե Մոսկվան ինչպես կվարվի այս կամ այն իրավիճակում հրապարակային և ոչ հրապարակային մակարդակներում։ Այո՛, կան պարտավորություններ դաշնակցային, երկկողմ փոխգործակցության, դա ոչ միայն միասնական ՀՕՊ համակարգն է, որ ստեղծվեց մի քանի տարի առաջ, այլ կա նաև հայ-ռուսական միացյալ զորախումբը, որ ձևավորվեց 2010 թվականին և այդ տարի լրացվեց հայ-ռուսական ռազմական պայմանագիրը, երկարաձգվեց ռուսական ռազմակայանի՝ թե՛ ժամկետային, թե՛ լիազորությունների շրջանակը։ Եվ այս իմաստով կա նաև ՀԱՊԿ-ի խնդիրը։ Այս ամենը իրական քաղաքականության մեջ ենթակա է լինելու ոչ թե թղթերին, այլ իրական շահերին և իրական գործընթացներին։ Այստեղ մենք գործ ունենք ռեգիոնալ բնույթի շահերի բախումով և համալրվածությամբ, և այստեղ բավականին բարդ է կանխատեսել իրական վարքագիծը։ Անշուշտ, մեզ համար առաջնային ակնկալիքը և առաջնային հույսը, հենարանը մեր՝ Հայաստանի անվտանգային ներուժն է, և համահայկական աջակցությունն այդ ներուժին։ Այստեղ մենք պետք է հույս դնենք այս ուժի վրա։ Բայց անշուշտ պետք է աշխատենք, որ վրիպումներ և սայթաքումներ չունենանք նաև դաշնակցային պարտավորագրային առումով, որ ունենք։

Եվ անշուշտ, եթե հետևում է ռազմական գործողությունների տեղափոխում Հայաստանի տարածք, իհարկե, այստեղ էական է, թե ինչպիսի մասշտաբով, որովհետև մենք արդեն ունեցել ենք այդպիսի դրվագ՝ Վարդենիսի գնդակոծում, հարված ավտոբուսին և այլն։ Եվ առաջանում են ոչ միայն դաշնակցային պարտավորությունները կատարելու մասով, այլ նաև չկատարելու դեպքում մենք ունենում ենք բացարձակապես նոր ռազմաքաղաքական իրավիճակ՝ դրանից բխող մի շարք գործոններով։ Երբ խոսում ենք Մոսկվայի մասին, պետք է նկատի ունենանք, որ այս պատերազմը մարտահրավեր է նաև Մոսկվային։ Թուրքիան փորձում է ամրանալ Կովկասում և այս ռազմական շանտաժով, ինչպես արել է Սիրիայում և Լիբիայում, ինչպես Հունաստանի և Եվրոպայի այլ երկրների հանդեպ անում է մինչև հիմա միջերկրյածովյան ռեգիոնում, և սա շանտաժ է Մոսկվային։ Ամրանալով Կովկասում՝ Թուրքիան, անշուշտ, Ռուսաստանի համար է՛լ ավելի մեծ ռազմավարական մարտահրավեր է դառնալու, որովհետև հաջորդ ուղղություններից մեկը լինելու է Հյուսիսային Կովկասը, և նաև Թուրքիան էական մարտահրավեր է փորձելու նետել Կասպիցի ավազանում ու կենտրոնասիական շրջանում։ Այսինքն՝ Թուրքիայի ամրացումը Մոսկվայի համար լրջագույն սպառնալիք է։ Ամբողջ հարցն այն է, թե ինչ են մտածում Մոսկվայում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան