Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Քննչական կոմիտեն ավարտել է կեղծ թղթադրամներ իրացնելու և խարդախությամբ գույք հափշտակելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունը։ Ըստ նախաքննության՝ վերջիններս 2025 թվականի մայիսից դեկտեմբեր տարբեր անձանց իրացրել են ընդհանուր 1 մլն 149 հազար 860 դրամի կեղծ թղթադրամներ։ Հաղորդվում է, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Հ.-ն իր ծանոթներ՝ Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի, Ն.Կ.-ի հետ խմբի կազմում, 2025 թվականի մայիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց իրացրել է ընդհանուր 1 հատ 100.000 ՀՀ դրամ, 20 հատ 50.000 ՀՀ դրամ, 1 հատ 20.000 ՀՀ դրամ, 5 հատ 10.000 ՀՀ դրամ կեղծ թղթադրամներ՝ խարդախությամբ հափշտակելով 1 մլն 149 հզր 860 ՀՀ դրամի գույք:

Մ.Հ.-ի, Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 29 դրվագ գործողությամբ կեղծ արժույթ իրացնելու և խարդախություն կատարելու համար:

Մ.Հ.-ի և Ռ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։