Թուրքիայի քայլերն Էրդողանի համար լավ ավարտ չեն ունենա․ Արաբական երկրների լիգայի ղեկավար

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Կովկասում ու Միջերկրական ծովի երկրներում լարվածության բարձրացման համար Արաբական երկրների լիգայի ղեկավարը նախազգուշացրել է Թուրքիային՝ հայտարարելով, որ «դա լավ չի վերջանա» նրա համար, գրում է arabnews.com-ը։

Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթն իր տեսաուղերձում ասել է․ «Թուրքիան այնպիսի տարաձայնությունների հետ է բախվում տարածաշրջաններում, որոնք կարող են լավ ավարտ չունենալ իր կամ այդ երկրի ղեկավարության համար»։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտում է Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում ու Լիբիայում հակամարտություններին։ Էրդողանը միջամտում է նաև Կովկասում Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախումներին,  հակամարտության մեջ է Հունաստանի ու Կիպրոսի հետ, հարձակվում է Միջերկրական ծովի արևելյան երկրների՝ գազով հարուստ տարածքների վրա, ինչից դրդված էլ այնպիսի հզոր ու ազդեցիկ երկիր, ինչպիսին Ֆրանսիան է, զորք է ուղարկում Կիպրոս։ Անգամ Իտալիան, որը բազում հարցերում կողմ էր Թուրքիայի դիրքորոշմանը, աջակցեց Ֆրանսիային։ Բոլորն Էրդողանին ասում են, որ  պատասխանատվության կենթարկվի իր այս քայլերի համար»,- հայտարարել է նա։

Ահմեդ Աբուլ Գեյթը նաև մտահոգություն է հայտնել, որ սիրիացի զինյալները կռվում են Ադրբեջանի հետ ընդդեմ Հայաստանի․ «Չափազանց մտահոգիչ է, որ սիրիացի վարձակններն օգտագործվում են Էրդողանի կողմից նաև այն դեպքերում, որոնք կապված չեն Թուրքիայի հետ»։